• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
05 Օգոստոս 2025 21:07
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
No Result
View All Result

Հայաստանյան բանկերի մեծ մասը շարունակում է աշխատել «Յունիստրիմ» համակարգով

Էքսկլյուզիվ, Ուղեցույց, Տնտեսություն,
28 Հուլիս 2023 10:15
ShareShareShare
Հայաստանյան բանկերի մեծ մասը շարունակում է աշխատել «Յունիստրիմ» համակարգով
telegram

Հայաստանյան բանկերի մեծ մասը շարունակում է աշխատել «Յունիստրիմ» համակարգով: Դա պարզ է դարձել ԿԲ-ի կողմից լիցենզավորված 18 բանկերին Armenia Today-ի թղթակցի ուղղած հարցման արդյունքներից: Դրանք են Ակբա բանկը, Ամերիաբանկը, ԱյԴի բանկը, Արարատբանկը, Արդշինբանկը, Արմսվիսբանկը, Արցախբանկը, Բիբլոս բանկ Արմենիան, Էյչ-Էս-Բի-Սի բանկ Հայաստանը, Էվոկաբանկը, Ինեկոբանկը, Կոնվերս բանկը, Հայբիզնեսբանկը, Հայէկոնոմբանկ, Յունիբանկը, Ֆասթ բանկը, Մելլաթ բանկը, ՎՏԲ Հայաստան բանկը:

18 բանկից 7-ը հայտնեց, որ շարունակում են աշխատել համակարգի հետ որոշակի սահմանափակումներով (փոխանցումների քանակի սահմանափակում, օրական և ամսական առաքումների քանակ, սահմանափակումներ որոշ երկրներում):

Միևնույն ժամանակ, միայն «Արցախբանկ»-ն է, որ կատարում է նաև դոլարային փոխանցումներ։ Մնացած բանկերը հայտնել են, որ համակարգով աշխատում են միայն ռուբլիով և դրամով փոխանցումներով։

Հարցված 4 բանկ դադարեցրել է համակարգի սպասարկումը ԱՄՆ-ի պատժամիջոցների ցանկում ընդգրկվելուց հետո, 4 բանկ մեզ տեղեկացրեց, որ երբեք չեն սպասարկել այն։

Ո՞ր բանկերն են աշխատում «Յունիստրիմ»-ի հետ

Ամերիաբանկը պարզաբանեց, որ բանկի միջոցով հնարավոր է փոխանցումներ ստանալ ռուբլիով և դրամով։ «Ռուբլի ուղարկելիս առավելագույն սահմանաչափ չկա, միջնորդավճարը պահվում է 1%-ի չափով»,- ասվում է բանկի զանգերի կենտրոնում։

Հայէկոնոմբանկը նշեց, որ իրականացնում է սպասարկումներ։ «Այս պահին ծրագրային խնդիր չկա, սպասարկում ենք։ Երկիրը կապ չունի, ուղղակի փոխանցումը պետք է լինի դրամով կամ ռուբլիով»,- հայտնեցին բանկի հեռախոսային կենտրոնում։

Էվոկաբանկը տեղեկացրեց, որ այդ պահի դրությամբ որևէ սահմանափակում չունեն։ «Այս պահին մենք սահմանափակումներ չունենք, ապագայի մասին ոչինչ ասել չեմ կարող։ 1 օրվա փոխանցման սահմանաչափը 2 մլն ռուբլի է»,- նշեցին բանկի զանգերի կենտրոնում։

Յունիբանկը հայտնեց, որ որոշ երկրների հետ սահմանափակումներ կան։ «Ռուսաստանից Հայաստան փոխանցման խնդիր չունենք։ Ներկայում սպասարկվում է Ռուսաստանից։ Սակայն չի փոխանցվում Վրաստան և Իսրայել, իսկ Ուզբեկստանի և Տաջիկստանի հետ արժութային սահմանափակում կա»,- նշեցին բանկի զանգերի կենտրոնից։

Ակբա բանկը հայտնեց, որ որոշ ԱՊՀ երկրենրի հետ կան համակարգի սահմանափակումներ։ «Ներկայումս կան երկրներ, որոնց հետ այն ժամանակավորապես դադարեցված է, դրանք են՝ Ուզբեկստանը, Ղրղզստանը և Վրաստանը։ Մենք Ռուսաստանի հետ խնդիրներ չունենք. օրացուցային օրվա ընթացքում կա քանակական սահմանափակում՝ 6 փոխանցում, ոչ ավելի, քան 1 մլն ռուբլի։ 1 ամսվա ընթացքում գումարը պետք է կազմի 20 անգամ, կրկին ոչ ավելի, քան 1 մլն ռուբլի փոխացմամբ, իսկ եռամսյակի դեպքում սահմանաչափը ոչ ավել է, քան 3 մլն ռուբլին։

«Սահմանափակումները կապված չեն բանկի հետ, այլ համակարգի, և ազդում են համակարգից օգտվող բանկի վրա։ Մենք Ռուսաստանի հետ խնդիր չունենք, երբեք չենք ունեցել։ Կարող են խնդիրներ լինել այն երկրների հետ, որոնց մասին ես ասացի»,- ասաց բանկի զանգերի կենտրոնում։

Արցախբանկը հայտնեց, որ ունեն ոչ միայն ռուսական ռուբլիով, այլ նաև ԱՄՆ դոլարով փոխանցումներ։ «Այո, ունենք. դոլարով փոխանցման առավելագույն սահմանաչափը 20 000 է, ռուբլով՝ 900 000»,- հայտնեցին բանկի զանգերի կենտրոնում։

Արարատբանկը տեղեկացրեց, որ իրենց բանկում միայն դրամ-ռուբլի փոխանցումներն են գործում տվյալ համակարգում։ «Համակարգը գործում է, սակայն միայն դրամ և ռուբլի արժույթով, մենք բոլոր երկրներ ենք փախնցում կատարում, թե ստացող կողմը կկարողանա ստանալ, պետք է տեղում ճշտել: Մենք ինքներս ցանկացած կետից ստանում ենք»,- ասացին բանկից:

Ո՞ր բանկերն են դադարեցրել համագործակցությունը Յունիստրիմի հետ

Հայբիզնեսբանկից հայտնեցին, որ դադարեցրել են «Յունիստրիմ»-ով աշխատել։ «Այս պահին ժամանակավորապես դադարեցրել ենք համագործակցել համակարգի հետ: Որպես այլընտրանք արագ փոխանցման համակարգերից առաջարկում ենք Intel Express, Money gram, Ria Express համակարգերը»,- ասացին զանգերի կենտրոնից:

Արդշին բանկը նշեց, որ դեռ անցած շաբաթ են դադարեցրել աշխատանքը համակարգի հետ։ «Այս պահին մեր բանկում համակարգը չի գործում։ Այս պահին մենք ունենք չորս համակարգ՝ Money gram, Moneytun, Ria Express և Intel Express: «Յունիստրիմը» չի աշխատում նախորդ շաբաթվանից»,- հայտնեցին բանկի զանգերի կենտրոնից։

Կոնվերս Բանկը տեղեկացրեց, որ արդեն հանդես է եկել հայտարարությամբ։ «Նախօրեին մենք մամուլի հաղորդագրություն հրապարակեցինք, որ դադարեցրել ենք այս համակարգի սպասարկումը»,- տեղեկացրին բանկի մամուլի ծառայությունից:

Ինեկոբանկն էլ պարզաբանեց, որ անհայտ է՝ երբ կվերականգնվի համակարգի կիրառությունը։ «Ընդհանրապես աշխատել ենք, սակայն այս պահին դադարեցված է, ժամկետ դեռ չեմ կարող նշել՝ երբ կվերականգնվի»,- ասացին բանկի զանգերի կենտրոնից:

ԱյԴի բանկը հարցում կատարելու ժամանակ (հուլիսի 24-ին) դեռ աշխատում էր համակարգով, սակայն նյութը հրապարակելուց հետո` հուլիսի 28-ին, Armenia Today-ի հետ կապվեցին բանկի հաղորդակցման բաժնից և տեղեկացրեցին, որ հուլիսի 26-ից սկսած՝ բանկն այլևս չի աշխատում «Յունիստրիմ» համակարգով:

Ո՞ր բանկերը երբեք չեն աշխատել «Յունիսթրիմ»-ով

Էյչ-էս-Բի-Սի բանկը հայտնեց, որ կատարում են միայն Swift փոխանցումներ։ «Մենք «Յունիստրիմ» փոխանցումներ չենք կատարում, մենք կատարում ենք միայն Swift փոխանցումներ։ Մենք չենք աջակցում Moneygram-ին, «Յունիստրիմ»-ին:

Արտերկրից փոխանցումներ ընդունում ենք միայն Swift-ով, այսինքն՝ և՛ ստացողը, և՛ ուղարկողը պետք է հաշիվ ունենան մեր բանկում։ Մեզ մոտ միշտ այդպես է եղել»,- հայտնեցին բանկի զանգերի կենտրոնից։

Բիբլոս բանկ Արմենիան հայտնեց, որ արագ դրամական փոխանցումներ չեն կատարում։ «Մենք արագ դրամական փոխանցումներ չենք սպասարկում»,- հայտնեցին բանկի հեռախոսային կենտրոնում։

Ֆասթ Բանկն էլ հայտնեց, որ դեռ չի անցել միջազգային փոխանցումների։ «Տվյալ համակարգով փոխանցումներ չենք անում»,- ասացին բանկի զանգերի կենտրոնից՝ հավելելով, որ բանկն արագ դրամական համակարգեր դեռևս չի սպասարկում:

Արմսվիսբանկն իր հերթին ասաց, որ նման համակարգից երբեք չի օգտվել։ «Մենք արագ դրամական փոխանցումների համակարգերով փոխանցումներ չենք իրականացնում»,- հայտնել են բանկի զանգերի կենտրոնից:

Կենտրոնական բանկը բանկերին որևէ ծանուցում չի ուղարկել

Armenia Today-ը հարցում է ուղարկել բաև Կենտրոնական բանկ՝ ճշտելու, թե արդյո՞ք բանեկրին ծանուցել է զգուշանակ «Յունիստրիմ»-ի հետ աշխատելուց:

«ՀՀ առևտրային բանկերը ինքնուրույն են որոշում, թե ինչպես են շարունակելու համագործակցությունը «Յունիստրիմ» արագ դրամական փոխանցման համակարգի հետ՝ ելնելով իրենց պայմանագրային պարտավորություններից և ռիսկերի կառավարման իրենց քաղաքականությունից»,- հայտնել է ԿԲ մամուլի ծառայությունը:

Նշել են նաև, որ ՀՀ առևտրային բանկերը պարտավոր են իրենց ռիսկերը կառավարել այնպես, որ ապահովեն իրենց հաճախորդների սպասարկման անընդհատությունը:

Յունիսթրիմ բանկը՝ համանուն վճարային համակարգի օպերատորը (խոշորագույններից մեկը Золотая Корона-ի և Contact-ի հետ միասին), հուլիսի 20-ին հայտնվել է ԱՄՆ-ի արգելափակող պատժամիջոցների տակ, ինչից հետո Frank Media-ն հայտնել է, որ մի շարք երկրների բանկերը, այդ թվում՝ Հայաստանում, սկսել են դադարեցնել համագործակցությունը Յունիսթրիմ համակարգի հետ։

Արևմտյան լրատվամիջոցները, այդ թվում՝ The Wall Street Journal-ը և Financial Times-ը, նախկինում Հայաստանը անվանել էին Ռուսաստանին հակառուսական պատժամիջոցների տակ գտնվող ապրանքների մատակարարման տարանցիկ երկրներից մեկը։ Մայիսին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ այդ թեման քննարկել է արևմտյան երկրների հետ և հանձնարարել է «խստորեն վերահսկել» աշխատանքը Ռուսաստանի հետ՝ Հայաստանի դեմ պատժամիջոցներից խուսափելու համար։

Նա մանրամասնել է, որ Արևմուտքի պատժամիջոցների տակ ընկնելու սպառնալիքը Հայաստանի համար կարմիր գիծ է Ռուսաստանի հետ հարաբերություններում։ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հուլիսի 19-ին ընդգծել է, որ Երեւանը «չի պատրաստվում դառնալ պատժամիջոցները շրջանցելու հարթակ»։

Արաքսյա Սնխչյան

telegram
Tags: Բանկային փոխանցումներԲանկերՀայաստանՅունիստրիմ համակարգ

Առնչվող Նորություններ

Վրաստանում գնաճը հասել է վերջին երկու տարվա ամենաբարձր ցուցանիշին

Վրաստանում գնաճը հասել է վերջին երկու տարվա ամենաբարձր ցուցանիշին

05 Օգոստոս 2025 19:31

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Սակստատ) տվյալներով՝ 2025 թվականի հուլիսին տարեկան գնաճը կազմել է 4,3%, հայտնում է «Գրուզինֆորմ»-ը։ Նշվում է, որ...

Տարադրամի փոխարժեքն օգոստոսի 5-ին՝ ըստ ԿԲ տվյալների

Տարադրամի փոխարժեքն օգոստոսի 5-ին՝ ըստ ԿԲ տվյալների

05 Օգոստոս 2025 17:06

Հայաստանի Հանրապետության առևտրային բանկերը օգոստոսի 5-ին ԱՄՆ դոլարը գնում են 384,03 դրամով, նախորդ օրվա համեմատ աճել է 0.47 դրամով, տեղեկանում...

ArCa-ի հետ կապված խնդիրը սարքի խափանման հետևանք էր. ԿԲ փոխնախագահ

ArCa-ի հետ կապված խնդիրը սարքի խափանման հետևանք էր. ԿԲ փոխնախագահ

05 Օգոստոս 2025 16:35

Կենտրոնական բանկի փոխնախագահ Արմեն Նուրբեկյանը մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ ArCa համակարգի հետ կապված խնդիրներին՝ նշելով, որ դա սարքի խափանման հետևանք...

Գնաճն արագացել է՝ կազմելով 3,9%․ ԿԲ փոխնախագահ

Գնաճն արագացել է՝ կազմելով 3,9%․ ԿԲ փոխնախագահ

05 Օգոստոս 2025 16:01

2025 թվականի երկրորդ եռամսյակի ընթացքում 12-ամսյա գնաճն արագացել է՝ հունիսին կազմելով 3,9% , այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԿԲ փոխնախագահ...

Ուղիղ․ ԿԲ նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանի ասուլիսը

Ուղիղ․ ԿԲ նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանի ասուլիսը

05 Օգոստոս 2025 14:09

ԿԲ-ն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.75 տոկոս

ԿԲ-ն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.75 տոկոս

05 Օգոստոս 2025 12:39

Հայաստանի կենտրոնական բանկն այսօրվա խորհրդի նիստին որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.75%: Գլխավոր դրամատունը ԿԲ-ի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի...

Ավելին
  • Լուրեր
Էրդողանը փոխել է Թուրքիայի ԳՇ պետին և բարձրացրել Ադրբեջանի պաշտպանության նախարարի խորհրդականի պաշտոնը

Էրդողանը փոխել է Թուրքիայի ԳՇ պետին և բարձրացրել Ադրբեջանի պաշտպանության նախարարի խորհրդականի պաշտոնը

05 Օգոստոս 2025 20:31
Հայաստանն ու Ադրբեջանը ԱՄՆ-ում փոխըմբռնման հուշագիր կստորագրեն․ ԶԼՄ

Ռուսական լրատվամիջոցները հայտնել են ԱՄՆ-ում կայանալիք Փաշինյան-Ալիև հանդիպման մասին

05 Օգոստոս 2025 19:57
Վրաստանում գնաճը հասել է վերջին երկու տարվա ամենաբարձր ցուցանիշին

Վրաստանում գնաճը հասել է վերջին երկու տարվա ամենաբարձր ցուցանիշին

05 Օգոստոս 2025 19:31
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը դատի է տվել ՔՊ-ական պատգամավորին

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը դատի է տվել ՔՊ-ական պատգամավորին

05 Օգոստոս 2025 18:39
Իրանը կրկին կոշտ արձագանքով է սպառնում «Զանգեզուրի միջանցքը» իրագործել ցանկացողներին

Իրանը կրկին կոշտ արձագանքով է սպառնում «Զանգեզուրի միջանցքը» իրագործել ցանկացողներին

05 Օգոստոս 2025 18:19
15,000 դոլարի գրավ վիզաների համար. ԱՄՆ-ն սկսում է փորձնական ծրագիր

15,000 դոլարի գրավ վիզաների համար. ԱՄՆ-ն սկսում է փորձնական ծրագիր

05 Օգոստոս 2025 17:59
Ոստիկանությունն արգելել է արցախցիներին երթ անցկացնել ու վրան տեղադրել Ազատության հրապարակում

Ռուսական կազմակերպություններն Արցախից տեղահանվածներին հումանիտար օգնություն կտրամադրեն

05 Օգոստոս 2025 17:36
Տարադրամի փոխարժեքն օգոստոսի 5-ին՝ ըստ ԿԲ տվյալների

Տարադրամի փոխարժեքն օգոստոսի 5-ին՝ ըստ ԿԲ տվյալների

05 Օգոստոս 2025 17:06
Սերգեյ Բագրատյանի որդու մասնակցությամբ դեպքի առնչությամբ ՔԿ-ն վարույթ է հարուցել

Սերգեյ Բագրատյանի որդու մասնակցությամբ դեպքի առնչությամբ ՔԿ-ն վարույթ է հարուցել

05 Օգոստոս 2025 16:58
ArCa-ի հետ կապված խնդիրը սարքի խափանման հետևանք էր. ԿԲ փոխնախագահ

ArCa-ի հետ կապված խնդիրը սարքի խափանման հետևանք էր. ԿԲ փոխնախագահ

05 Օգոստոս 2025 16:35
Գնաճն արագացել է՝ կազմելով 3,9%․ ԿԲ փոխնախագահ

Գնաճն արագացել է՝ կազմելով 3,9%․ ԿԲ փոխնախագահ

05 Օգոստոս 2025 16:01
Բժշկական կենտրոնից վճարային տերմինալ են հափշտակել

Բժշկական կենտրոնից վճարային տերմինալ են հափշտակել

05 Օգոստոս 2025 14:49
ԵՄ, ԱՄՆ դեսպանները Սամվել Կարապետյանի և սրբազանների բանտապահներն են․ Արմեն Աշոտյան

ԵՄ, ԱՄՆ դեսպանները Սամվել Կարապետյանի և սրբազանների բանտապահներն են․ Արմեն Աշոտյան

05 Օգոստոս 2025 14:38
Առաջիկա օրերին սպասվում է բարձր ջերմային ֆոն

Առաջիկա օրերին սպասվում է բարձր ջերմային ֆոն

05 Օգոստոս 2025 14:13
Ուղիղ․ ԿԲ նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանի ասուլիսը

Ուղիղ․ ԿԲ նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանի ասուլիսը

05 Օգոստոս 2025 14:09
Ձևավորված սպասելիքները չպետք է շտապեցնեն Սամվել Կարապետյանի թիմին․ Աշոտյան

Ձևավորված սպասելիքները չպետք է շտապեցնեն Սամվել Կարապետյանի թիմին․ Աշոտյան

05 Օգոստոս 2025 14:00
Բանտից դուրս գալուց հետո նույնպես ապօրինի միջամտում են անձնական կյանքին, գործունեությանը․ Աշոտյան

Բանտից դուրս գալուց հետո նույնպես ապօրինի միջամտում են անձնական կյանքին, գործունեությանը․ Աշոտյան

05 Օգոստոս 2025 13:57
Հայաստանն ու Ադրբեջանը ԱՄՆ-ում փոխըմբռնման հուշագիր կստորագրեն․ ԶԼՄ

Հայաստանն ու Ադրբեջանը ԱՄՆ-ում փոխըմբռնման հուշագիր կստորագրեն․ ԶԼՄ

05 Օգոստոս 2025 13:38
Ուղիղ․ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի մամուլի ասուլիսը

Ուղիղ․ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի մամուլի ասուլիսը

05 Օգոստոս 2025 13:22
Ռումինիան ու Չեխիան հայտնել են ադրբեջանական աղտոտված նավթ ստանալու մասին

Ռումինիան ու Չեխիան հայտնել են ադրբեջանական աղտոտված նավթ ստանալու մասին

05 Օգոստոս 2025 13:10
«Դեմ չեմ լինի»․ Եղիշե Մելիքյանը՝ Հայաստանի ֆուտբոլի հավաքականը գլխավորելու մասին

«Դեմ չեմ լինի»․ Եղիշե Մելիքյանը՝ Հայաստանի ֆուտբոլի հավաքականը գլխավորելու մասին

05 Օգոստոս 2025 12:47
ԿԲ-ն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.75 տոկոս

ԿԲ-ն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.75 տոկոս

05 Օգոստոս 2025 12:39
«Սրբազան պայքար»-ի գործով կալանավորված Աղվան Արշակյանի առողջական վիճակը վատթարացել է․ փաստաբան

«Սրբազան պայքար»-ի գործով կալանավորված Աղվան Արշակյանի առողջական վիճակը վատթարացել է․ փաստաբան

05 Օգոստոս 2025 12:05
Իսպանիայում աճում է շոգ եղանակի հետևանքով մահացության թիվը

Իսպանիայում աճում է շոգ եղանակի հետևանքով մահացության թիվը

05 Օգոստոս 2025 11:55
Պատանի շախմատիստ Տիգրան Համբարձումյանը բարելավել է իր միջազգային վարկանիշը

Պատանի շախմատիստ Տիգրան Համբարձումյանը բարելավել է իր միջազգային վարկանիշը

05 Օգոստոս 2025 11:20

ՀՀ նախագահը Իրանի փոխնախագահի հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումները

05 Օգոստոս 2025 11:17
Պատգամավոր Բագրատյանի որդին հայտնի է քրեական պատմություններով. ԶԼՄ

Պատգամավոր Բագրատյանի որդին հայտնի է քրեական պատմություններով. ԶԼՄ

05 Օգոստոս 2025 10:50
Աջարիայում բացվել է Եվրոպայի ամենաերկար զիփլայնը

Աջարիայում բացվել է Եվրոպայի ամենաերկար զիփլայնը

05 Օգոստոս 2025 10:44
Երկրաշարժ՝ Գավառ քաղաքից 12 կմ հարավ

Իրանում գրանցվել է 5.6 մագնիտուդով երկրաշարժ

05 Օգոստոս 2025 10:22
ՀԷՑ-ը հայտնել է հոսանքի ժամանակավոր դադարեցման մասին

ՀԷՑ-ը հայտնել է օգոստոսի 5-ին Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

05 Օգոստոս 2025 10:03
Էրդողանը փոխել է Թուրքիայի ԳՇ պետին և բարձրացրել Ադրբեջանի պաշտպանության նախարարի խորհրդականի պաշտոնը
Աշխարհում

Էրդողանը փոխել է Թուրքիայի ԳՇ պետին և բարձրացրել Ադրբեջանի պաշտպանության նախարարի խորհրդականի պաշտոնը

05 Օգոստոս 2025 20:31

Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մեթին Գյուրաքը ազատվել է աշխատանքից և այդ պաշտոնը զբաղեցրել է ցամաքային զորքերի հրամանատար Սելջուկ...

ԿարդալDetails
Հայաստանն ու Ադրբեջանը ԱՄՆ-ում փոխըմբռնման հուշագիր կստորագրեն․ ԶԼՄ
Արտաքին քաղաքական

Ռուսական լրատվամիջոցները հայտնել են ԱՄՆ-ում կայանալիք Փաշինյան-Ալիև հանդիպման մասին

05 Օգոստոս 2025 19:57

Դիվանագիտական աղբյուրները հաստատել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև Վաշինգտոնում կայանալիք հանդիպումը, փոխանցում է «Կոմերսանտ»-ը։...

ԿարդալDetails
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2025 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ