Կենտրոնական բանկի փոխնախագահ Արմեն Նուրբեկյանը մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ ArCa համակարգի հետ կապված խնդիրներին՝ նշելով, որ դա սարքի խափանման հետևանք էր։
Նրա խոսքով՝ Կենտրոնական բանկն ArCa համակարգի հետ կապված ուսումնասիրություններ արել է և շարունակում է անել։
«ArCa-ի խափանումը եղել է սարքի խափանման արդյունք, դա մեծ հեղինակություն ունեցող արտասահմանյան ընկերության կողմից տրամադրվող սարք է։ Սարքի խափանման արդյունքում հիմա փաստացի հետազոտություններ են կատարվում, որպեսզի հասկանան, թե ինչով է դա պայմանավորված եղել»,- ասաց նա։
Նա նշեց նաև, որ ArCa-ի խափանման հետևանքով կիբեռանվտանգության ռիսկեր, տվյալների արտահոսք չեն արձանագրել։