ՀՀ կառավարությունը հուլիսի 24-ի նիստին որոշում է ընդունել ստեղծել «Տեքստիլ ոլորտի օպերատոր» հիմնադրամ, որը կկատարի Հայաստանի տեքստիլ արդյունաբերության զարգացմանն ուղղված պետական ռազմավարության իրականացման հիմնական գործառույթները։
Նախագծի հիմնավորման մեջ ասված է, որ տեքստիլ արդյունաբերությունը համարվում է ՀՀ կառավարության կողմից գերակա ճյուղերից մեկը՝ հատկապես հաշվի առնելով դրա մեծ ներուժն աշխատատեղերի ստեղծման և արտահանման խթանման տեսանկյունից։ Արդյունաբերության այս ճյուղը հատկապես զարգացած է մարզերում, որտեղ ապահովում է կանանց համար աշխատատեղերի զգալի քանակ։
Կառավարությունը նկատում է, որ, այնուամենայնիվ, ոլորտը բախվում է մի շարք կառուցվածքային խնդիրների՝ հումքի սահմանափակ հասանելիությունից մինչև սարքավորումների հնացում, որակյալ կադրերի պակասից մինչև ֆինանսավորման դժվարություններ։ Հիմնադրամի ստեղծման հիմնական նպատակը ոլորտի ինստիտուցիոնալ զարգացումն է՝ ուղենշված լուծել վերը նշված խնդիրները։
Հիմնադրամը կգործի «Հիմնադրամների մասին» օրենքի հիման վրա։ Նրա գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Էրիկ Մինասյանը՝ մինչև մրցութային կարգով տնօրենի ընտրությունը։