• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
17 Հուլիս 2025 00:28
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
No Result
View All Result

Փաշինյանն Armenia Today-ին հաստատել է Սյունիքից Նախիջևան տանող ճանապարհի վերահսկման մասին ԱՄՆ-ից առաջարկ ստանալը

Տարածաշրջան, Տնտեսություն,
16 Հուլիս 2025 19:30
ShareShareShare
telegram

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծում «գլոբալ խաղացողների» մասնակցության մասին՝ չհստակեցնելով, թե որ կազմակերպությունների և երկրների մասին է խոսքը: Այս մասին նա ասել է Armenia Today-ի Youtube-յան ալիքով հեռարձակվող մամուլի ասուլիսի ժամանակ՝ մեկնաբանելով Սյունիքով Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհի հնարավոր փոխանցումը երրորդ կողմի կառավարմանը:

«Կան գլոբալ խաղացողներ, որոնք հետաքրքրված են «Խաղաղության խաչմերուկ» նախագծով, ում ներկայությունն արդեն կարող է դառնալ ներդրումային միջավայրի նկատմամբ ինքնին վստահություն, մենք այս բոլոր ուղղություններով քննարկումները շարունակում ենք»,- ասել է վարչապետը:

Վարչապետը Armenia Today-ի հարցին՝ ճշտել, թե արդյո՞ք խոսքը ԱՄՆ-ի մասին է, հաստատել է, որ Երևանը Վաշինգտոնից առաջարկ է ստացել Սյունիքով ճանապարհը կառավարելու վերաբերյալ։ Նա չի հստակեցրել՝ այդ առաջարկը պաշտոնական էր, թե ոչ պաշտոնական։

«Դիվանագիտական աշխատանքի 90%-ն արվում է ոչ պաշտոնապես։ Պաշտոնապես տեղի է ունենում վերջին 10%-ը, երբ այն «մենյուի» մեջ վերցվել, կազմել ենք և մնում է միայն ֆորմալացնել դա, մնացած ամբողջը ոչ պաշտոնական առաջարկներ են։ Կնքած, ստորագրած նամակներն այնքան հազմադեպ են բան են դարձել [դիվանագիտության մեջ]»,- նշել է վարչապետը։

Նա խուսափել է պատասխանել այն հարցին, թե արդյոք ԱՄՆ-ի առաջարկներից հրաժարվելու դեպքում Հայաստանին սպառնում են պատժամիջոցների տեսքով հնարավոր բացասական հետևանքներ:

Փաշինյանը նաև հավելել է, որ Սյունիքով ճանապարհ վարձելու առաջարկներ հնչել են նաև այլ երկրներից: Այս առնչությամբ նա միայն նշել է, որ նման բոլոր առաջարկների մասին «ուղիղ թե անուղղակի, այսպես թե այնպես» հանրությունն իմանում է։

«Դուք ասացիք՝ եթե Հայաստանը կհրաժարվի ճանապարհից ․ ․ ․ Հայաստանը չի հրաժարվելու ճանապարհից, որովհետև դա մեր օրակարգն է։ Մենք ենք առաջարկել աշխարհին, ասել ենք՝ ուզում ենք սա։ Բայց ես ուզում եմ ասել, որ մենք բոլոր առաջարիները քննարկում ենք Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և իրավազորության հենքի վրա»,- ասել է վարչապետը։

Փաշինյանը հավելել է, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո «միջանցք» բառը ՀՀ-ում ձեռք է բերել «ալերգիկ կոնտեքստներ», թեև ամբողջ աշխարհը «բոլոր տեղերում փնտրում է միջանցք»։ Նա հիշեցրել է, որ Հայաստանի տարածքով անցնող Հյուսիս-հարավ ճանապարհը նույնպես կոչվում է տրանսպորտային միջանցք։
Վարչապետի խոսքով՝ Երևանը շարունակում է քննարկումները այս բոլոր ուղղություններով՝ միջազգային ներդրողներին համոզելու համար, որ սա անվտանգ ներդրումային միջավայր է:

Փաշինյանը ռիսկեր չի տեսնում հաղորդակցությունները երրորդ կողմի արտապատվիրակելու մեջ՝ նշելով, որ Հայաստանում արդեն կային արտապատվիրակման հայտնի դեպքեր:

«Օրինակ՝ «Զվարթնոց» օդանավակայանի կառավարումը արտապատվիրակված է։ Եվ ես չեմ կարծում, թե այդտեղ որևէ ձևով ՀՀ ինքնիշխանությունը, իրավազորությունը, տարածքային ամբողջականությունը խախտված է։ Ջրային համակարգի կառավարումն արտապատվիրակված է։ Նախկինում մենք ունեցել ենք փորձ՝ «Հայփոստի» արտապատվիրակման, և այլն, այդպես շարունակ»,- ասել է Փաշինյանը։

Նրա խոսքով՝ այս համատեքստում քննարկվում է ներդրումներ ներգրավող ընկերություն ստեղծելու հնարավորությունը, քանի որ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ներդրումային մեծ ներուժ ունի:

Կան նաև այլ երկրներ, որոնք հետաքրքրվում են նախագծով, սակայն այժմ քննարկվում Է ԱՄՆ-ի առաջարկը, հավելել Է վարչապետը: Հայաստանը դեռ 2022 թվականին առաջարկել էր իր տարածքով անցնող ճանապարհի վերահսկողությունը փոխանցել մասնավոր ընկերության, սակայն Բաքուն դրան չի համաձայնել, հիշեցրել է Փաշինյանը։

Նրա խոսքով՝ վերջին շրջանում հետաքրքրվողներ կային։ «Մենք քննարկում ենք,՝ ով ավելի լավ պայմաններ մեզ կառաջարկի և ինչի շուրջ համաձայնություն ձեռք կբերվի։ Մենք ոչ մեկին սահմանափակում չենք դրել, բայց բայց պետք է քննարկենք և որոշումներ կայացնենք մեր շահերին համապատասխանելիության տեսակետից։ Հիմ այդ առաջարկը ամերիկյան է և մենք քննարկում ենք այդ առաջարկը, հետաքրքրված են այդ առաջարկով, բայց այս պահին չեմ կարող ասել, կլինի՞ համաձայնություն այդ առաջարկի շուրջ թե ոչ։ Հենց որ լինի, դրա մասին կիմանաք, բայց սա է «մենյուն», բովանդակությունը»,- ասել է նա։

Վարչապետի խոսքով՝ նման առաջարկ արվել է երեք տարի առաջ, քանի որ պատկերացում կար, որ Ադրբեջանի քաղաքացիները չեն օգտվելու Հայաստանի տարածքով անցնող ճանապարհներից, քանի որ հայ սահմանապահների, մաքսավորների և այլ պաշտոնատար անձանց հետ շփումները կարող են խնդիրներ առաջացնել: 2022 թվականին Երևանը պատրաստ էր կիրառել front office և back office մոդելը, որն օգտագործվում է աշխարհում. կան երկրներ, որտեղ սահմանային և մաքսային գործառույթները փոխանցվում են արտաքին կառավարման ոլորտում աշխատող միջազգային պրոֆեսիոնալ ընկերություններին:

Հայաստանի Սյունիքի մարզի Մեղրի քաղաքով անցնող 43 կմ երկարությամբ ճանապարհահատվածը Հայաստանն անվանում է «Խաղաղության խաչմերուկ» նախագծի մաս, Ադրբեջանն ու Թուրքիան ճանապարհն անվանում են «Զանգեզուրի միջանցք»։

Հուլիսի 14-ին Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն առաջարկել է 100 տարի ժամկետով վերահսկողության տակ վերցնել Հայաստանի և Ադրբեջանի միջև նախատեսված տրանսպորտային միջանցքը։ Ավելի ուշ  Փաշինյանի խոսնակ Նազելի Բաղդասարյանը հայտնել էր, որ «Հայաստանը չի քննարկել և չի քննարկում որևէ երրորդ կողմի սեփական ինքնիշխան տարածքի նկատմամբ վերահսկողությունն արտապատվիրակելը»։

telegram

Առնչվող Նորություններ

ԶԼՄ-ները մանրամասներ են հայտնել պետական դավաճանության մեղադրանքով ՌԴ-ում ձերբակալված Գլեբ Վերդիյանի գործի մասին

Դատարանը կալանավորել է Եկատերինբուրգի ադրբեջանական համայնքի ղեկավարի որդուն

16 Հուլիս 2025 20:45

Եկատերինբուրգի դատարանը մինչև սեպտեմբերի 14-ը կալանավորել է տեղի ադրբեջանական սփյուռքի ղեկավարի որդուն՝ Մութվալա Շիխլինսկուն, հայտնում է ՌԲԿ-ն: Եկատերինբուրգի ադրբեջանական համայնքի...

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 5-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 16-ին՝ ըստ ԿԲ տվյալների

16 Հուլիս 2025 18:44

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հուլիսի 16-ին, կազմել է 383,96 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0,16 դրամով, տեղեկանում ենք Կենտրոնական...

Իրանը պատրաստ է շարունակել միջուկային բանակցությունները

Իրանը պատրաստ է շարունակել միջուկային բանակցությունները

16 Հուլիս 2025 11:47

Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության խոսնակ Ֆաթիմա Մոհաջերանին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է շարունակել միջուկային բանակցություններն Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ,...

Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում նոյեմբերի 2-ին

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 16-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

16 Հուլիս 2025 09:35

Հայաստանի առևտրային բանկերը հուլիսի 16-ին ԱՄՆ դոլարը գնում են 381,68 դրամ միջին գնով, վաճառում՝ 386,90 դրամով, տեղեկանում ենք Rate.am կայքից:...

Ժամանակն է ստանձնել խաղաղություն հաստատելու պարտավորություն և ազդարարել նոր դարաշրջանի մեկնարկ. Թրամփը՝ Ալիևին

Թրամփը Չինաստանի դեմ կպայքարի «շատ բարեկամաբար»

16 Հուլիս 2025 00:47

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Չինաստանի դեմ պայքարելու է «շատ բարեկամաբար», հայտնում է Reuters-ը։ Նա Քարնեգի Մելոնի համալսարանում...

Հայաստանն ու Ադրբեջանը մոտ են խաղաղությանը․ Ամիրբեկով

Խաղաղության պայմանագրի տեքստը համաձայնեցվել է 2025 թվականի մարտին․ Ամիրբեկով

16 Հուլիս 2025 00:02

Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի տեքստը համաձայնեցվել է դեռևս 2025 թվականի մարտին, և կողմերը շատ մոտ են դրա ստորագրմանը, Հունաստանի ERT...

Ավելին
  • Լուրեր
Բռնցքամարտի պատանիների ԵԱ․ Հայաստանը թիմային հաշվարկում 2-րդն է

Բռնցքամարտի պատանիների ԵԱ․ Հայաստանը թիմային հաշվարկում 2-րդն է

17 Հուլիս 2025 00:16
Փորձագետներն Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակման ֆոնին գնահատել են Հայաստանի հնարավոր քայլերը

ԶԼՄ-ն հայտնել է Իրանի հետ բանակցությունների վերջնաժամկետի շուրջ ԱՄՆ-ի և ԵՄ-ի պայմանավորվածության մասին

16 Հուլիս 2025 23:58

Սյունիքի մարզում մոտ 25 տոննա մազութով բեռնված բեռնատար է շրջվել, պարունակությունը թափվում է Ողջի գետը․ ԶԼՄ

16 Հուլիս 2025 23:38
Երևանի «Ֆլորենս» ռեստորանում քննչական գործողություններ են կատարվել․ ՔԿ

Երևանի «Ֆլորենս» ռեստորանում քննչական գործողություններ են կատարվել․ ՔԿ

16 Հուլիս 2025 23:17
Փաշինյանն ու Պուտինը չեն քննարկել ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության ապասառեցման հարցը․ Պեսկով

«Պետության ինքնիշխան գործն է»․ Կրեմլում արձագանքել են ՀԱՊԿ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանը

16 Հուլիս 2025 22:41
Շմոլ գազի թունավորմամբ Սպիտակի ԲԿ տեղափոխված 7 տուժածների կյանքին վտանգ չի սպառնում

Սպիտակում օձի խայթոցով 2 երեխա է հիվանդանոց տեղափոխվել

16 Հուլիս 2025 21:50
Բռնցքամարտի պատանիների ԵԱ․ հայ մարզիկները 2 ոսկե, 4 արծաթե մեդալ են նվաճել

Բռնցքամարտի պատանիների ԵԱ․ հայ մարզիկները 2 ոսկե, 4 արծաթե մեդալ են նվաճել

16 Հուլիս 2025 21:19
ԶԼՄ-ները մանրամասներ են հայտնել պետական դավաճանության մեղադրանքով ՌԴ-ում ձերբակալված Գլեբ Վերդիյանի գործի մասին

Դատարանը կալանավորել է Եկատերինբուրգի ադրբեջանական համայնքի ղեկավարի որդուն

16 Հուլիս 2025 20:45
Հայաստանը ցանկանում է դառնալ Եվրոպական միության անդամ․ Փաշինյան

Հայաստանը ցանկանում է դառնալ Եվրոպական միության անդամ․ Փաշինյան

16 Հուլիս 2025 19:36
Փաշինյանը չի բացառել խաղաղության պայմանագրի նախաստորագրումը

Փաշինյանն Armenia Today-ին հաստատել է Սյունիքից Նախիջևան տանող ճանապարհի վերահսկման մասին ԱՄՆ-ից առաջարկ ստանալը

16 Հուլիս 2025 19:30
Արմեն Աշոտյանը Փաշինյանի համար անհարմար քաղաքական գործիչ է․ Մարգարիտ Եսայան

Արմեն Աշոտյանը Փաշինյանի համար անհարմար քաղաքական գործիչ է․ Մարգարիտ Եսայան

16 Հուլիս 2025 19:00
Չկա քաղաքական որևէ դատավարություն, որ Փաշինյանն ամեն օր միկրոսկոպով չի նայում․ Նաիրա Զոհրաբյան

Չկա քաղաքական որևէ դատավարություն, որ Փաշինյանն ամեն օր միկրոսկոպով չի նայում․ Նաիրա Զոհրաբյան

16 Հուլիս 2025 18:53
Տարադրամի փոխարժեքը հուլիսի 5-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 16-ին՝ ըստ ԿԲ տվյալների

16 Հուլիս 2025 18:44
Իսրայելը հարվածել է Դամասկոսի նախագահական պալատին

Իսրայելը հարվածել է Դամասկոսի նախագահական պալատին

16 Հուլիս 2025 18:42
Կարապետյանի աջակիցները քաղաքական ուժ են ձևավորում, որից ՔՊ-ն անհանգիստ է․ ԶԼՄ

Հայաստան գալիս մի հատ հավսար-զգաստ էղեք․ Փաշինյանը՝ Կարապետյանի մասին

16 Հուլիս 2025 18:05
ՀՀ-ի ու ՌԴ-ի հարաբերությունները տրանսֆորմացիայի փուլում են․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ-ի ու ՌԴ-ի հարաբերությունները տրանսֆորմացիայի փուլում են․ Նիկոլ Փաշինյան

16 Հուլիս 2025 17:56
Ի՞նչ եմ զիջել, ընդհանրապես ոչինչ չեմ զիջել․ Նիկոլ Փաշինյան

Ի՞նչ եմ զիջել, ընդհանրապես ոչինչ չեմ զիջել․ Նիկոլ Փաշինյան

16 Հուլիս 2025 17:34
Ազնիվ ու անկեղծ հարաբերություններ ունեմ Պուտինի և Միշուստինի հետ. Փաշինյան

Ազնիվ ու անկեղծ հարաբերություններ ունեմ Պուտինի և Միշուստինի հետ. Փաշինյան

16 Հուլիս 2025 17:20
Մենք հետաքրքրված ենք ամերիկյան առաջարկով, քննարկում ենք այն․ Նիկոլ Փաշինյան

Մենք հետաքրքրված ենք ամերիկյան առաջարկով, քննարկում ենք այն․ Նիկոլ Փաշինյան

16 Հուլիս 2025 17:05
Ավելի հավանական է ՀԱՊԿ-ից դուրս գալը, քան անդամակցության ապասառեցումը. Փաշինյան

Ավելի հավանական է ՀԱՊԿ-ից դուրս գալը, քան անդամակցության ապասառեցումը. Փաշինյան

16 Հուլիս 2025 16:21
Ինչքան անհրաժեշտ է, այդքան էլ ծախսել ենք․ Փաշինյանը՝ բյուջեի և «Կրթվելը նորաձև է» ծրագրի մասին

Ինչքան անհրաժեշտ է, այդքան էլ ծախսել ենք․ Փաշինյանը՝ բյուջեի և «Կրթվելը նորաձև է» ծրագրի մասին

16 Հուլիս 2025 16:03
Արմեն Աշոտյանի գործով դատական նիստը (ուղիղ)

Արմեն Աշոտյանի գործով դատական նիստը (ուղիղ)

16 Հուլիս 2025 15:48
Ադրբեջանն այնքան մարդու է հետախուզում, բա ինչո՞ւ են ազատության մեջ․ Փաշինյան

Ադրբեջանն այնքան մարդու է հետախուզում, բա ինչո՞ւ են ազատության մեջ․ Փաշինյան

16 Հուլիս 2025 15:08
Հայաստանը չի հրաժարվի ճանապարհից․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանը չի հրաժարվի ճանապարհից․ Նիկոլ Փաշինյան

16 Հուլիս 2025 14:57
Փաշինյանը մեկնաբանել է ՀԷՑ-ը միջազգային, նաև թուրքական ընկերությանը վաճառելու հնարավորությունը

Փաշինյանը մեկնաբանել է ՀԷՑ-ը միջազգային, նաև թուրքական ընկերությանը վաճառելու հնարավորությունը

16 Հուլիս 2025 14:38
Ճշմարտությունը պետք է պաշտպանել․ Փաշինյանը՝ հոգևորականներին արձագանքելու բառապաշարի մասին

Ճշմարտությունը պետք է պաշտպանել․ Փաշինյանը՝ հոգևորականներին արձագանքելու բառապաշարի մասին

16 Հուլիս 2025 14:32
Հայաստանը Շանհայի համագործակցության կազմակերպությանն անդամակցելու հայտ է ներկայացրել

Հայաստանը Շանհայի համագործակցության կազմակերպությանն անդամակցելու հայտ է ներկայացրել

16 Հուլիս 2025 14:22
Ինձ չեն կարող նզովել, ես կարող եմ, բայց չեմ նզովում. Նիկոլ Փաշինյան

Ինձ չեն կարող նզովել, ես կարող եմ, բայց չեմ նզովում. Նիկոլ Փաշինյան

16 Հուլիս 2025 13:47
Փաշինյանը չի բացառել խաղաղության պայմանագրի նախաստորագրումը

Փաշինյանը չի բացառել խաղաղության պայմանագրի նախաստորագրումը

16 Հուլիս 2025 13:22
Այդ բառապաշարով ոչ ոք թող չմրցակցի ինձ հետ․ Փաշինյան

Այդ բառապաշարով ոչ ոք թող չմրցակցի ինձ հետ․ Փաշինյան

16 Հուլիս 2025 13:18
Բռնցքամարտի պատանիների ԵԱ․ Հայաստանը թիմային հաշվարկում 2-րդն է
Սպորտ

Բռնցքամարտի պատանիների ԵԱ․ Հայաստանը թիմային հաշվարկում 2-րդն է

17 Հուլիս 2025 00:16

Սերբիայում ընթացող Բռնցքամարտի պատանիների Եվրոպայի առաջնությունում Հայաստանը թիմային հաշվարկում 2-րդն է, հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։ Հայաստանը ներկայացնող մարզիկները նվաճել...

ԿարդալDetails
Փորձագետներն Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակման ֆոնին գնահատել են Հայաստանի հնարավոր քայլերը
Աշխարհում

ԶԼՄ-ն հայտնել է Իրանի հետ բանակցությունների վերջնաժամկետի շուրջ ԱՄՆ-ի և ԵՄ-ի պայմանավորվածության մասին

16 Հուլիս 2025 23:58

ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները պայմանավորվել են Իրանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանել մինչև օգոստոսի վերջ Թեհրանի...

ԿարդալDetails
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2025 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ