Կառավարությունը մայիսի 8-ի նիստում հավանություն է տվել Հայաստանի և Ճապոնիայի միջև եկամուտների կրկնակի հարկումը վավերացնելու նախագծին։
«Հայաստանի և Ճապոնիայի միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելն ու շրջանցելը կանխելու մասին» կոնվենցիան ստորագրվել է 2024 թվականի դեկտեմբերին՝ Երևանում։
Կոնվենցիան թույլ է տալիս պետությունների գործարար շրջանակների համար փոխադարձության սկզբունքով սահմանել հիմնական եկամտատեսակների` շահաբաժինների, տոկոսների, ռոյալթիների հարկման պայմանները և դրույքաչափերը:
2024 թվականի հուլիսի 18-ին Հայաստանում Չինաստանի դեսպանատան այն ժամանակվա ժամանակավոր հավատարմատար Չեն Մինգը հայտարարել էր, որ Պեկինի և Երևանի միջև ապրանքաշրջանառության ծավալը գերազանցել է պատմական ռեկորդը՝ տարվա կտրվածքով աճելով 54%-ով։ 2023 թվականին ևս երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը զգալի աճ էր գրանցել՝ կազմելով շուրջ 348 միլիոն դոլար։
2025-ի մարտին ՀՀ ԱԺ հանձնաժողովը հաստատել էր ՀՀ-ի և Հոնգկոնգի միջև «Եկամուտների կրկնակի հարկումից խուսափելու և հարկերից խուսափելն ու շրջանցումը կանխելու մասին» համաձայնագիրը։