ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ փետրվարի 11-ին, կազմել է 396,54 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0,13 դրամով, տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 409,11 դրամ (նվազել է 0,34 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 490,12 դրամ (նվազել է 1,90 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4,13 դրամ (աճել է 0,4 դրամով):