Երևանի մետրոպոլիտենին պատճառվել է 17 մլն դրամի վնաս, տեղեկացնում է Shamshyan.com-ը։
Ըստ կայքի՝ «Մագդա Դավթյան» ԱՁ-ի կողմից 35-ից ավելի մատակարարումների ժամանակ կասկածելի գործողություններ են կատարվել։
«Այդ ժամանակ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը Գևորգ Ավետիսյանն էր, որը կատարում էր այլ պարտականություններ ևս՝ տնօրինում էր ընկերության գույքը և ֆինանսական միջոցները»,- տեղեկացնում է կայքը:
Ինչպես հայտնում է աղբյուրը, քննիչները հայտնաբերել են, որ 2020թ․ մարտից միչև 2021թ․ մարտ ամիսն ընկած ժամանակահատվածում «Մագդա Դավթյան» ԱՁ-ի կողմից կատարված մատակարարումներով ապրանքների արժեքները շուկայական արժեքից էական տարբերվել են, դրանք մատակարարվել են ավելի բարձր արժեքներով:
Դեպքի փաստով համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնում փաստաթղթեր են կազմվում։