• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
02 Հունիս 2025 20:52
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
No Result
View All Result

Բիզնեսները կփակվեն, կտուժեն նաև սպառողները․ Ավետիսյանը՝ ՓՄՁ-ներին հատուկ հարկման համակարգից դուրս բերելու մասին

Հարցազրույց, Տնտեսություն,
29 Նոյեմբեր 2024 18:10
ShareShareShare
Բիզնեսները կփակվեն, կտուժեն նաև սպառողները․ Ավետիսյանը՝ ՓՄՁ-ներին հատուկ հարկման համակարգից դուրս բերելու մասին
telegram

Մի շարք մասնագիտություններ և ծառայություններ հատուկ հարկման համակարգից դուրս բերելու և հարկման ընդհանուր համակարգ ներառելու դեպքում հազարավոր փոքր բիզնեսներ կանգնելու են փակման ռիսկի առջև, Armenia Today-ին ասել է ԱԺ «Հայաստան» խմբացության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։

Նոյեմբերի 7-ին կառավարությունը հավանություն էր տվել 2025թ․ հուլիսի 1-ից գործունեության 12 տեսակ հարկման ընդհանուր համակարգ ներառելու նախագծին, որով նրանք կզրկվեն հարկման հատուկ համակարգից (երբ վճարում են շրջանառության 5% հարկ և որպես միկրոբիզնես՝ 0%)։ Հարկման ընդհանուր համակարգով նրանք ստիպված կլինեն վճարել 20% եկամտային հարկ:

Ավետիսյանն անընդունելի է համարել նախագիծը՝ նշելով, որ համաձայն չէ նաև այն հիմնավորման հետ, թե փոփոխության հիմքում հավասարության և արդարության սկզբունքն է։ Նա համոզված է, որ այն ավելի է խորացնելու այս խնդիրները։

«Սա անարդար և անարդյունավետ մոտեցում է։ Եթե նախագիծն ընդունվի, ապա 2025-ի հուլիսի 1-ից հետո փոքր բիզնեսի մի մասը դադարեցնելու է գործունեությունը։ Տասնյակ հազարավոր քաղաքացիներ, ովքեր ինքնազբաղված են կամ փոքր և միկրոբիզնեսներում վարձու աշխատող են, դառնալու են գործազուրկ: Նրանք փաստացի հարկ տվողից նպաստ ստացող են դառնալու և դիմելու են տարբեր անապահովության աջակցությունների և նպաստների ծրագրերի»,- նշել է պատգամավորը։

Նրա խոսքով՝ փոփոխությունը չի նպաստելու հարկային մուտքերի ավելացմանը, քանի որ գործունեությունը դադարեցնելու պատճառով փոքր բիզնեսը հարկ չի վճարելու։

«Երկարաժամկետում հարկային մուտքերը չեն ավելանալու։ Իրականում՝ սա հակասոցիալական բնույթի փոփոխություն է, դեմ է սոցիալական արդարությանը։ Այն օբյեկտիվորեն նաև երկարաժամկետ բացասական հետևանքներ կունենա: Առանց այդ էլ հիմա խոշոր բիզնեսը, այսպես ասած, խժռում է փոքր և միջին բիզնեսին, քանի որ համարժեք պետական աջակցություն չկա, իսկ առկա աջակցությունները, արտոնությունները վերացնելու պարագայում, փաստորեն, օլիգարխների տնտեսություն ենք ունենալու՝ իր բոլոր բացասական հետևանքներով»,- հավելել է Ավետիսյանը։

Նախագծի ընդունման դեպքում, ըստ նրա, եկամուտների բաշխվածությունն է՛լ ավելի է բևեռացվելու։

«Արդյունքում՝ լինելու են նորելուկ օլիգարխներ՝ գերշահույթներով, արագ հարստացողներ, մյուս կողմում՝ գործազուրկներ կամ աշխատող աղքատներ: Սա մեր Սահմանադրությամբ ամրագրված սոցիալական, շուկայական տնտեսակարգին հակասող քաղաքականություն է»,- ընդգծել է նա։

Ավետիսյանը նշել է, որ բոլոր, այդ թվում՝ տարածաշրջանային երկրներում, կան հատուկ արտոնյալ ռեժիմներ միկրոձեռնարկատիրության, փոքր բիզնեսի համար։

«Նախագծի հեղինակներն ասում են՝ հավասարություն պետք է բերենք հարկման դաշտում, այսինքն՝ խոշոր բիզնեսի հարկման մեխանիզմը տարածել նաև փոքր և միջին բիզնեսի վրա, նաև միկրոձեռնարկատիրության վրա՝ որպես արդարության սկզբունք: Իրականում՝ սա ճիշտ հակառակ՝ անարդար և անարդյունավետ մոտեցում է։ Ստացվում է՝ ինքնաշխատությամբ զբաղվող փոքր բիզնեսին, ընտանեկան բիզնեսին կամ միկրոձեռնարկատիրություններին խոշոր բիզնեսի նույն ծանր վարչարարություններն ես առաջարկում: Այդպիսով՝ հաշվի չեն առնում փոքր բիզնեսի այն դժվարությունները, որոնք ունեն հենց իրենց մասշտաբի էֆեկտից ելնելով»,- ասել է պատգամավորը։

Նրա խոսքով՝ նախագիծը հակասում է իշխանության այն հայտարարություններին, թե պետք է «նպաստից դեպի աշխատանք» անցնել։

«Իշխանությունը վեց անգամ ավելացնում է հարկային բեռը և, ստացվում է, որ իրենց բերած նախագծով փոքր բիզնեսն է՛լ ավելի մեծ հարկային բեռ է կրելու, քան խոշորը, մինչդեռ սոցիալական պետության հարկային համակարգում պրոգրեսիվ հարկում է անհրաժեշտ։ Այսինքն՝ շատ եկամուտ ստացող և խոշոր բիզնեսով զբաղվողները պետք է հարաբերականորեն ավելի մեծ հարկեր վճարեն, քան փոքրերը»,- շեշտել է նա։

Ավետիսյանը ռիսկ է տեսնում նաև սպառողների համար։

«Այս նախագիծը վերաբերում է վերանորոգման աշխատանքներ կատարողներին, շինարարարական, առողջապահական ծառայություններ մատուցողներին, ինչպես նաև հաշվապահներին, անշարժ գույքի գնահատման գործակալություններին։ Բարձր հարկի ամբողջ բեռն, ի վերջո, կրելու են սպառողները՝ քաղաքացիները։ Ի դեպ՝ փոքր բիզնեսի այս տեսակների հիմնական շահառուների 90 տոկոսը ոչ թե խոշոր բիզնեսն է, այլ հենց քաղաքացիներն են, որոնք ստիպված են լինելու ծառայությունների համար ավելի բարձր գին վճարել»,- նշել է նա։

Պատգամավորը համոզված է՝ փոքր բիզնեսի հարկային բեռն ավելացնելով՝ ստվերը չի կրճատվելու, և արդյունավետ հարկային համակարգ չի ստեղծվելու։

«Այսինքն՝ փոքր բիզնեսը մեղավոր չէ, որ, օրինակ, պետական մարմինների թողտվությամբ ու մասնակցությամբ խոշոր բիզնեսը զարտուղի ճանապարհով օգտվում է փոքր բիզնեսի համար նախատեսված հարկային արտոնություններից»,- նկատել է նա։

Պատգամավորը հիշեցրել է, որ հունվարի 1-ից հարկման ընդհանուր համակարգում են լինելու փաստաբանական ծառայություններ մատուցողներ, ինչն, իր հերթին, բացասական ազդեցություն է ունենալու իրավունքների պաշտպանության տեսանկյունից։

«Կան կոնկրետ փաստաբանական կազմակերպություններ, որոնք հատուկ խմբերին՝ սոցիալապես անապահով մարդկանց, գործազուրկներին, կենսաթոշակառուներին ծառայություններն անվճար են մատուցում։ Նրանք այլևս չեն կարողանալու ծառայություններ մատուցել և անվճար աջակցել քաղաքացիներին, որովհետև հարկային բեռն ավելանում է: Սա աբսուրդ է և անընդունելի մոտեցում։ Հետևանքներն ուղիղ կրելու են շահառուները, քանի որ անվճար փաստաբանական ծառայությունները վերանալու են»,- եզրափակել է նա։

Աննա Բադալյան

telegram
Tags: Թադևոս ԱվետիսյանՀարկման ընդհանուր համակարգսպառողներՓՄՁ

Առնչվող Նորություններ

Պահանջում ենք 286 քաղաքացու ապօրինի տրամադրած վարկերը չեղարկել․ իրավապաշտպան

«Հայաստան» խմբակցությունից ընդունել են բանկային զեղծարարություններից տուժած քաղաքացիներին

02 Հունիս 2025 18:30

«Պահանջում ենք ԿԲ նախագահի հրաժարականը»․ զեղծարարությունից տուժածներն՝ ԱԺ-ի դիմաց

«Պահանջում ենք ԿԲ նախագահի հրաժարականը»․ զեղծարարությունից տուժածներն՝ ԱԺ-ի դիմաց

02 Հունիս 2025 18:02

Բանկերը ոչինչ չեն անում․ զեղծարարությունից տուժած քաղաքացի

Բանկերը ոչինչ չեն անում․ զեղծարարությունից տուժած քաղաքացի

02 Հունիս 2025 17:40

Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում հոկտեմբերի 26-ին

Տարադրամի փոխարժեքը հունիսի 2-ին՝ ըստ ԿԲ տվյալների

02 Հունիս 2025 17:14

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 2-ին, կազմել է 383,95 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0,01 դրամով, տեղեկանում ենք Կենտրոնական...

Տարադրամի փոխարժեքը մայիսի 31-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

Տարադրամի փոխարժեքը հունիսի 2-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

02 Հունիս 2025 09:44

Հայաստանի առևտրային բանկերը հունիսի 2-ին ԱՄՆ դոլարը գնում են 381,47 դրամ միջին գնով, վաճառում՝ 386,85 դրամով, տեղեկանում ենք Rate.am կայքից:...

«Երեխաները Հայաստանում պաշտպանված են», «ցավոք՝ ինչ ասես լսում, տեսնում ենք՝ անպաշտպան են»․ հարցում

«Երեխաները Հայաստանում պաշտպանված են», «ցավոք՝ ինչ ասես լսում, տեսնում ենք՝ անպաշտպան են»․ հարցում

01 Հունիս 2025 13:54

Հունիսի 1-ին նշվում է Երեխաների պաշտպանության միջազգային օրը: Տոնի նպատակն է ուշադրություն հրավիրել երեխաների իրավունքների, բարեկեցության և պաշտպանության վրա։ 2023...

Ավելին
  • Լուրեր
Գերիների և վիրավորների փոխանակում․ մանրամասներ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների երկրորդ փուլից

Գերիների և վիրավորների փոխանակում․ մանրամասներ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների երկրորդ փուլից

02 Հունիս 2025 20:36
Եկեղեցին շատ ավելի բարձր է, քան ինքն իր աթոռով․ քաղաքացին՝ Փաշինյանի հայտարարությունների մասին

Եկեղեցին շատ ավելի բարձր է, քան ինքն իր աթոռով․ քաղաքացին՝ Փաշինյանի հայտարարությունների մասին

02 Հունիս 2025 19:57
Բերբոքը քննադատել է Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումները․ DW

Անալենա Բերբոքն ընտրվել Է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահ

02 Հունիս 2025 19:33
Փաստաբանը հաղորդում է ներկայացրել Գնել Սարգսյանի կողմից առերևույթ խուլիգանություն կատարելու փաստի առթիվ

Փաստաբանը հաղորդում է ներկայացրել Գնել Սարգսյանի կողմից առերևույթ խուլիգանություն կատարելու փաստի առթիվ

02 Հունիս 2025 18:48
Պահանջում ենք 286 քաղաքացու ապօրինի տրամադրած վարկերը չեղարկել․ իրավապաշտպան

«Հայաստան» խմբակցությունից ընդունել են բանկային զեղծարարություններից տուժած քաղաքացիներին

02 Հունիս 2025 18:30
Մայր Աթոռը դատապարտել է Վարշավայում «Արևմտյան Ադրբեջան» խորագրով ցուցահանդեսի անցկացումը

Մայր Աթոռում Փաշինյանի հայտարարությունների քննարկման օրակարգով եպիսկոպոսաց ժողով է հրավիրվել

02 Հունիս 2025 18:27
Եկեղեցին մեր ինքնությունն է, այն թիրախավորելը գեղեցիկ երևույթ չէ․ արվեստաբան

Եկեղեցին մեր ինքնությունն է, այն թիրախավորելը գեղեցիկ երևույթ չէ․ արվեստաբան

02 Հունիս 2025 18:20
Ուկրաինան և Ռուսաստանը փոխանակվել են կարգավորման վերաբերյալ փաստաթղթերով և պատրաստվում են գերիների փոխանակման. Զելենսկի

Ուկրաինան և Ռուսաստանը փոխանակվել են կարգավորման վերաբերյալ փաստաթղթերով և պատրաստվում են գերիների փոխանակման. Զելենսկի

02 Հունիս 2025 18:17
«Պահանջում ենք ԿԲ նախագահի հրաժարականը»․ զեղծարարությունից տուժածներն՝ ԱԺ-ի դիմաց

«Պահանջում ենք ԿԲ նախագահի հրաժարականը»․ զեղծարարությունից տուժածներն՝ ԱԺ-ի դիմաց

02 Հունիս 2025 18:02
Մայր Աթոռում եպիսկոպոսաց ժողով է (ուղիղ)

Մայր Աթոռում եպիսկոպոսաց ժողով է (ուղիղ)

02 Հունիս 2025 17:50
Բանկերը ոչինչ չեն անում․ զեղծարարությունից տուժած քաղաքացի

Բանկերը ոչինչ չեն անում․ զեղծարարությունից տուժած քաղաքացի

02 Հունիս 2025 17:40
Ձերբակալվել է 11 անձ, 1-ը՝ Շենգավիթ վարչական շրջանի աշխատակից․ Կոստանյան

Իրավապահները պարզել են Շենգավիթի թաղապետարանի պաշտոնյաների կողմից կաշառք ստանալու մանրամասները

02 Հունիս 2025 17:26
Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում հոկտեմբերի 26-ին

Տարադրամի փոխարժեքը հունիսի 2-ին՝ ըստ ԿԲ տվյալների

02 Հունիս 2025 17:14
Բողոքի ակցիա՝ կապված բանկերում և վարկային կազմակերպություններում խարդախության դեպքերի հետ (ուղիղ)

Բողոքի ակցիա՝ կապված բանկերում և վարկային կազմակերպություններում խարդախության դեպքերի հետ (ուղիղ)

02 Հունիս 2025 17:03
Գորիսում բացվել է Ֆրանսիայի պատվո հյուպատոսի գրասենյակը

Գորիսում բացվել է Ֆրանսիայի պատվո հյուպատոսի գրասենյակը

02 Հունիս 2025 16:40
Տեսնում եմ պետական անվտանգության խնդիր․ Փաշինյանը՝ Գարեգին Բ-ի զավակ ունենալու հնարավորության մասին

Տեսնում եմ պետական անվտանգության խնդիր․ Փաշինյանը՝ Գարեգին Բ-ի զավակ ունենալու հնարավորության մասին

02 Հունիս 2025 16:32
Լոռու մարզպետը հրաժարական է տվել և դադարեցրել է կուսակցական գործունեությունը

Լոռու մարզպետը հրաժարական է տվել և դադարեցրել է կուսակցական գործունեությունը

02 Հունիս 2025 15:21
Եթե ուզում ես ոչնչացնել որևէ պետություն ու ժողովուրդ, ֆիզիկական ոչնչացումից ավելի կարևոր է հոգևոր ոչնչացումը․ ԱԺՄ

Եթե ուզում ես ոչնչացնել որևէ պետություն ու ժողովուրդ, ֆիզիկական ոչնչացումից ավելի կարևոր է հոգևոր ոչնչացումը․ ԱԺՄ

02 Հունիս 2025 15:00
Հայաստան ներմուծված 557 տոննա ձմերուկի խմբաքանակից 213 տոննան արգելվել է․ ՍԱՏՄ

Հայաստան ներմուծված 557 տոննա ձմերուկի խմբաքանակից 213 տոննան արգելվել է․ ՍԱՏՄ

02 Հունիս 2025 14:41
Մոսկվա-Երևան չվերթով Հայաստան է տեղափոխվել 2012 թվականից հետախուզվող

Մոսկվա-Երևան չվերթով Հայաստան է տեղափոխվել 2012 թվականից հետախուզվող

02 Հունիս 2025 14:26
Կաղնու մեծ այգին վերանորոգվել է, բայց թմրանյութերի շրջանառության նշաններ կան․ աշակերտ

Կաղնու մեծ այգին վերանորոգվել է, բայց թմրանյութերի շրջանառության նշաններ կան․ աշակերտ

02 Հունիս 2025 13:59
Ֆրանսիայի հյուպատոսությունը Սյունիքում արդյունավետ առաջ շարժվելու ապացույց է․ Վարանյան

Ֆրանսիայի հյուպատոսությունը Սյունիքում արդյունավետ առաջ շարժվելու ապացույց է․ Վարանյան

02 Հունիս 2025 13:47
Ով սրբություն չունի, ամենագեղեցիկ ու մաքուր եկեղեցին էլ իր համար նշանակություն չունի. ակցիայի մասնակից

Ով սրբություն չունի, ամենագեղեցիկ ու մաքուր եկեղեցին էլ իր համար նշանակություն չունի. ակցիայի մասնակից

02 Հունիս 2025 13:28
Արամ Հովհաննիսյանն ազատվել է ՀՀ ոստիկանապետի պաշտոնից

Արամ Հովհաննիսյանն ազատվել է ՀՀ ոստիկանապետի պաշտոնից

02 Հունիս 2025 13:24
Փաշինյանը վերջնական հատել է կարմիր գիծը. քաղաքացին՝ եկեղեցու վերաբերյալ քննադատությունների մասին

Փաշինյանը վերջնական հատել է կարմիր գիծը. քաղաքացին՝ եկեղեցու վերաբերյալ քննադատությունների մասին

02 Հունիս 2025 13:18
Հայաստանում ռեժիմն ավտորիտար է, ժողովրդավարությունը՝ վտանգված․ Ժիլբեր-Լյուկ Դըվինազ

Հայաստանում ռեժիմն ավտորիտար է, ժողովրդավարությունը՝ վտանգված․ Ժիլբեր-Լյուկ Դըվինազ

02 Հունիս 2025 12:59
Դպրոցում չեն բացահայտել հոգեբանի առկայությունը․ աշակերտուհին՝ սովորողների հոգեկան առողջության մասին

Դպրոցում չեն բացահայտել հոգեբանի առկայությունը․ աշակերտուհին՝ սովորողների հոգեկան առողջության մասին

02 Հունիս 2025 12:32
Յուրաքանչյուր դպրոց աշակերտական կազմից մեկական մշակույթի դեսպան կունենա․ նախագիծ

Յուրաքանչյուր դպրոց աշակերտական կազմից մեկական մշակույթի դեսպան կունենա․ նախագիծ

02 Հունիս 2025 12:24
Գորիսում Ֆրանսիայի ներկայությունը նշանակալի է․ Օլիվիե Դըկոտինյի

Գորիսում Ֆրանսիայի ներկայությունը նշանակալի է․ Օլիվիե Դըկոտինյի

02 Հունիս 2025 12:20
Սյունիքի դիմակայունության բարձրացումը կառավարության առաջնահերթությունն է․ Դավիթ Խուդաթյան

Սյունիքի դիմակայունության բարձրացումը կառավարության առաջնահերթությունն է․ Դավիթ Խուդաթյան

02 Հունիս 2025 11:44
Գերիների և վիրավորների փոխանակում․ մանրամասներ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների երկրորդ փուլից
Աշխարհում

Գերիների և վիրավորների փոխանակում․ մանրամասներ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների երկրորդ փուլից

02 Հունիս 2025 20:36

Ստամբուլում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ բանակցությունների երկրորդ փուլում Ռուսաստանը երկու մասից բաղկացած հուշագիրը փոխանցել է ուկրաինական կողմին, հայտնում է...

ԿարդալDetails
Եկեղեցին շատ ավելի բարձր է, քան ինքն իր աթոռով․ քաղաքացին՝ Փաշինյանի հայտարարությունների մասին
Ներքաղաքական

Եկեղեցին շատ ավելի բարձր է, քան ինքն իր աթոռով․ քաղաքացին՝ Փաշինյանի հայտարարությունների մասին

02 Հունիս 2025 19:57

ԿարդալDetails
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2025 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ