• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
10 Հունիս 2025 00:57
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
No Result
View All Result

Իշխանությունները նպաստների և անապահովության գնահատման նոր համակարգ են ներդնելու

Տնտեսություն,
12 Հուլիս 2024 23:14
ShareShareShare
Իշխանությունները նպաստների և անապահովության գնահատման նոր համակարգ են ներդնելու
telegram

Հայաստանի իշխանությունները նախատեսում են փոխարինել պետական ​​նպաստների գործող համակարգը և ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ։ Համապատասխան որոշումը կառավարությունն ընդունել է հուլիսի 11-ի նիստում՝ հավանություն տալով «Պետական նպաստների մասին օրենքում և կից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթին։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը նշել է, որ նախագծով առաջարկվում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ, որի դեպքում պետությունը գործազուրկներին կառաջարկի աշխատանքի տարբերակներ, իսկ առաջարկվող աշխատանքից հրաժարվելը համարժեք կլինի նպաստներից հրաժարվելուն։

«Նոր համակարգով պարտադիր է դառնում աշխատունակ անձանց ակտիվացումը կամ աշխատանքի անցնելը, այսինքն՝ եթե աշխատունակ, բայց չաշխատող մարդը դիմում է նպաստի համար, մենք դա նախ դիտարկում ենք որպես աշխատանք փնտրելու հայտ և նրան առաջարկում ենք աշխատանք, իսկ եթե աշխատանքի մեր առաջարկը մերժվում է, ապա դիտարկում ենք իբրև նպաստի մերժման հիմք, իսկ համաձայնելու դեպքում՝ օգնում ենք գտնել աշխատանք, որից հետո կտանք նպաստի համակարգում մնալու որոշակի ժամկետ, որպեսզի մարդը կամ այդ ընտանիքը կարողանա սոցիալ-տնտեսական վիճակը կայունացնել»,- մանրամասնել է նախարարը։

Նա հավելել է, որ ՀՀ-ում կա աշխատունակ, բայց չաշխատող շուրջ 30 000 քաղաքացի։ Մկրտչյանի խոսքով՝ նոր համակարգի ներդրումը բխում է կառավարության ստանձնած այն պարտավորություններից, որը ենթադրում է երկրում ծայրահեղ աղքատությունը հաղթահարելու քայլեր ձեռնարկել, խրախուսել անձի սոցիալական, տնտեսական ակտիվությունը՝ սոցիալական կարիքի գնահատման, համաչափ սոցիալական ծառայությունների տրամադրման և աշխատանքի սկզբունքի միջոցով։

Փաթեթները, ըստ Մկրտչյանի, 2022թ․ անցել են հանրային լայն քննարկումներ։ Նախագծով առաջարկվում է գործող ընտանեկան նպաստների փոխարեն ներդնել անապահովության նպաստ և սահմանել, որ դրա իրավունքն ունենա այն ընտանիքը, որի ամսական եկամտի չափը ցածր է անապահովության սահմանային շեմից՝ նվազագույն պարենային զամբյուղի արժեքի կամ ծայրահեղ աղքատության շեմի համեմատ։

«Մարդը կստանա անապահովության նպաստի իրավունք, եթե իր եկամուտները պակաս լինեն նվազագույն պարենային զամբյուղի համեմատ սահմանված շեմից»,- ասել է նախարարը։

Նոր  համակարգով, ըստ նախարարի, սահմանվում են աղքատության խորացումը կանխարգելող գործիքներ։ Օրինակ՝ նպաստի դադարեցման սանկցիա է կիրառվելու այն ընտանիքների նկատմամբ, որոնք պարտադիր հանրակրթության տարիքի երեխաներին կզրկեն կրթության իրավունքից կամ եթե ընտանիքն իր անշարժ գույքը գրավադրի։ Մկրտչյանի խոսքով՝ այսպիսով կառավարությունը կզսպի անապահով ընտանիքի անօթևան դառնալու հնարավոր ռիսկը։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը նաև հայտնել է, որ ծայրահեղ աղքատության աճը կանխարգելելու համար ծառայություններ են տրամադրվելու ստորին աստիճանի անապահով ընտանիքներին։

«Այդ ծառայությունները ներառելու են առողջապահական անվճար կամ զեղչված ծառայություններ, ինչպես նաև կրթական և այլ արտոնություններ»,- ասել է նա։ Այս փոփոխությամբ կառավարությունը նպատակ ունի հասնելու նրան, որ անապահովության հիմքով Հայաստանում չլինի մասնագիտական կրթությունից զրկված երեխա։

Ստորին աստիճանի անապահովների համար, անկախ առաջադիմությունից, ապահովվելու է անվճար կրթության հասանելիություն արհեստագործական մասնագիտական ուսումնական հաստատություններում, իսկ միջին մասնագիտական հաստատություն կամ բուհ ընդունվողների դեպքում տրամադրվելու է ուսման վճարի 30-100 տոկոսի չափով փոխհատուցում՝ կախված առաջադիմությունից։

Մկրտչյանը հայտնել է, որ գործող համակարգը, որոշակի լավարկումների ենթարկվելով, ներդրվել է 1993թ-ից։ Ըստ նրա՝ նոր համակարգը կփորձակեն մարզերից մեկում։ 2021թ․ մինչև միասնական սոցիալական ծառայության ստեղծումը՝ համակարգում ընդգրկված էր 93 000 անապահով ընտանիք, այս տարվա հունիսի տվյալով՝ 63 000 է։

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մենք գործ ունենք տասնամյակներ գործող համակարգի հետ, որը որոշակի վարքագծային տրամաբանություն է ձևավորել, նախատեսված է ընթացակարգային այնպիսի պայմաններ ապահովել, որոնք ակօգնեն սահուն անցնել նոր համակարգին, որը կփորձարկենք մարզերից մեկում մեկ-երկու ամիս տևողությամբ, կիրականացնենք մոնիթորինգ, ըստ անհրաժեշտության շտկումներ կկատարենք, և այն կտարածվի ամբողջ երկրով մեկ»,- հավելել է նախարարը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ համակարգում կան տարբեր գործակիցներ, որոնք որոշակի պատկեր են տալիս և ընտանիքին աջակցելու են ըստ դրանց։ Վարչապետի կարծիքով՝ աղքատությունը հաղթահարում են աշխատանքով։

«Մենք չենք պատրաստվում կոմֆորտ ստեղծել այն քաղաքացիների համար, որոնք որոշել են աղքատ մնալ, մենք նրանց պետք է խրախուսենք, պետք եղած տեղը ճնշում գործադրենք, որ նրանք քայլ ձեռնարկեն իրենց աղքատությունը հաղթահարելու համար»,- ասել է Փաշինյանը։

Նրա խոսքով՝ աշխատունակ մարդը պետք է աշխատի։ «Աա աբսուրդ է, ապապետական մտածողություն, որ աշխատունակ մարդուն ինչ-որ մեկը հումանիտար օգնություն պիտի տա»,- ասել է նա։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ավելացրել է, որ համակարգերն աշխատելու են ավտոմատացված եղանակով, և տվյալները թվայնացված են լինելու։

«Թվային շտեմարանները շատ կարևոր են, մեզ համար շատ տարօրինակ կլինի, որ նպաստ ստացող ընտանիքի անդամը վարկ ստանա, դա կնշանակի, որ ինչ-որ մի տեղ շինծու իրավիճակ է։ Որևէ բացատրություն չունի, որ նպաստ ստացող ընտանիքի հայրը հիփոթեքային վարկ է ստանում»,- ասել է Գրիգորյանը։

telegram
Tags: Арменияաղքատության նպաստանաշխատունակաշխատունակՀայաստանՆարեկ ՄկրտչյանՆիկոլ ՓաշինյանՆոր համակարգ

Առնչվող Նորություններ

Տարադրամի փոխարժեքն ապրիլի 19-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

Տարադրամի փոխարժեքը հունիսի 9-ին՝ ըստ ԿԲ տվյալների

09 Հունիս 2025 16:24

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 9-ին, կազմել է 383,10 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0,36 դրամով, տեղեկանում ենք Կենտրոնական...

ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանի ճեպազրույցը (ուղիղ)

ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանի ճեպազրույցը (ուղիղ)

09 Հունիս 2025 13:10

ՊԵԿ նախագահը պարզաբանել է, թե ԶՊՄԿ-ն ինչո՞ւ է դուրս մնացել 1000 խոշոր հարկատուների ցանկից

ՊԵԿ նախագահը պարզաբանել է, թե ԶՊՄԿ-ն ինչո՞ւ է դուրս մնացել 1000 խոշոր հարկատուների ցանկից

09 Հունիս 2025 11:28

«Հավաննա» և Park Bridge ռեստորանների սեփականատերերը Հակակոռուպցիոն կոմիտեի քրգործով ձերբակալվածների թվում են. ԶԼՄ

Շաբաթվա մեջ 560 վթար ենք ունեցել, որից 400-ը՝ կոյուղի, ունենք սրված վիճակ․ Արեյան

09 Հունիս 2025 10:33

Բյուջե-2024-ի կատարողականի նախնական քննարկումներն ԱԺ-ում

Բյուջե-2024-ի կատարողականի նախնական քննարկումներն ԱԺ-ում

09 Հունիս 2025 10:03

Տարադրամի փոխարժեքը հունիսի 7-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

Տարադրամի փոխարժեքը հունիսի 9-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

09 Հունիս 2025 09:45

Հայաստանի առևտրային բանկերը հունիսի 9-ին ԱՄՆ դոլարը գնում են 380,67 դրամ միջին գնով, վաճառում՝ 385,76 դրամով, տեղեկանում ենք Rate.am կայքից:...

Ավելին
  • Լուրեր
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայ գերիների «դատի» վերաբերյալ Երևանի քննադատությունը խաղաղության գործընթացի «խոչընդոտ» է համարել

Ադրբեջանի ԱԳՆ-ն քննադատել է Արցախյան հակամարտության մասին Մեդինսկու խոսքերը

10 Հունիս 2025 00:20
Հայաստանի ֆուտբոլի հավաքականը 2։2 է խաղացել Չեռնոգորիայի դեմ խաղում

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը 2։2 է խաղացել Չեռնոգորիայի դեմ խաղում

10 Հունիս 2025 00:03
«Աջափնյակ» կայարանի նախագծային փաթեթն ստացել է համալիր փորձաքննության դրական եզրակացություն

«Աջափնյակ» կայարանի նախագծային փաթեթն ստացել է համալիր փորձաքննության դրական եզրակացություն

09 Հունիս 2025 23:37
Կիևի և Չերնիգովյան ուղղություններով դեէսկալացիան չի նշանակում հրադադարի հաստատում. Մեդինսկի

Չենք ուզում՝ «հսկա Ղարաբաղ» ստեղծվի․ Մեդինսկին համեմատել է արցախյան և ուկրաինական հակամարտությունները

09 Հունիս 2025 23:15
Ադրբեջանն Իսրայելին խոստացել է շարունակել նավթի մատակարարումները․ ԶԼՄ

Ադրբեջանն Իսրայելին խոստացել է շարունակել նավթի մատակարարումները․ ԶԼՄ

09 Հունիս 2025 22:37
Ժամանակն է ստանձնել խաղաղություն հաստատելու պարտավորություն և ազդարարել նոր դարաշրջանի մեկնարկ. Թրամփը՝ Ալիևին

Լոս Անջելեսը կոչնչացվեր, եթե իրավապահները չմիջամտեին. Թրամփ

09 Հունիս 2025 22:14
Սորոսը որոշել է ներդրումներ կատարել «Կապույտ Տեխասում»

Սորոսը որոշել է ներդրումներ կատարել «Կապույտ Տեխասում»

09 Հունիս 2025 21:56
Կոտայքի մարզում հնչած կրակոցների գործով ձերբակալվել է Արզնիի համայնքապետը․ ՔԿ

Կոտայքի մարզում հնչած կրակոցների գործով ձերբակալվել է Արզնիի համայնքապետը․ ՔԿ

09 Հունիս 2025 21:15
«Ինքն է լավ ապրում», «ճիշտ է», «գոյատևում ենք»․ քաղաքացիները՝ իր օրոք լավ ապրելու Փաշինյանի հայտարարության մասին

«Ինքն է լավ ապրում», «ճիշտ է», «գոյատևում ենք»․ քաղաքացիները՝ իր օրոք լավ ապրելու Փաշինյանի հայտարարության մասին

09 Հունիս 2025 20:42
Եկեղեցին ՀՀ շահերը միջազգային հարթակում ներկայացնող միակ ինստիտուտն է․ Աշոտյան

Եկեղեցին ՀՀ շահերը միջազգային հարթակում ներկայացնող միակ ինստիտուտն է․ Աշոտյան

09 Հունիս 2025 19:39
Երևանում տեղի է ունեցել բողոքի ակցիա՝ ի նշան արցախցիների հայրենիք վերադարձի

Արմեն Աշոտյանի տնային կալանքը երկու ամսով երկարաձգվել է

09 Հունիս 2025 19:24
Երևանում մեկնարկել է YSAF-ի «վայրի արվեստ» երաժշտական ​​փառատոնը

Արսեն Զախարյանի տրանսֆերային գինը 6 մլն եվրոյով նվազել է

09 Հունիս 2025 18:49
Դատախազությունը միջնորդել է ԱԺ նախագահին՝ Սեյրան Օհանյանին ու Արծվիկ Մինասյանին անձեռնմխելիությունից զրկելու համար

Դատախազությունը միջնորդել է ԱԺ նախագահին՝ Սեյրան Օհանյանին ու Արծվիկ Մինասյանին անձեռնմխելիությունից զրկելու համար

09 Հունիս 2025 18:28

Իրավապահները կաշառքի գործով 4 անձի են ձերբակալել, որից 3-ը՝ ՊԵԿ հարկային տեսուչ

09 Հունիս 2025 18:27
Միջազգային գրոսմայստեր Սամուել Սևյանը բլից խաղ է անցկացրել հայ փոքրիկ սաների հետ

Միջազգային գրոսմայստեր Սամուել Սևյանը բլից խաղ է անցկացրել հայ փոքրիկ սաների հետ

09 Հունիս 2025 18:21
Եղանակը Հայաստանում և Արցախում մարտի 15-ին

Երևանը դարձել է 2025-ի ամռան ամենապահանջված ուղղությունը ռուսաստանցիների շրջանում. OneTwoTrip

09 Հունիս 2025 18:09
Ըստ անհրաժեշտության՝ «Ընտանեկան փոդքաստ»-ի նոր թողարկումներ կհրապարակվեն․ վարչապետի աշխատակազմ

Ըստ անհրաժեշտության՝ «Ընտանեկան փոդքաստ»-ի նոր թողարկումներ կհրապարակվեն․ վարչապետի աշխատակազմ

09 Հունիս 2025 18:06
Ռուսաստանն ու Ուկրաինան գերիներ են փոխանակել

Ռուսաստանն ու Ուկրաինան գերիներ են փոխանակել

09 Հունիս 2025 17:44
Անգամ մահից հետո կարելի է ինչ-որ մեկի կյանքը փրկել․ Առողջապահության նախարարը՝ ՀՀ-ում օրգանների ու հյուսվածքների փոխպատվաստման մասին

Անգամ մահից հետո կարելի է ինչ-որ մեկի կյանքը փրկել․ Առողջապահության նախարարը՝ ՀՀ-ում օրգանների ու հյուսվածքների փոխպատվաստման մասին

09 Հունիս 2025 17:33
Ծանոթ չեմ կաթողիկոսի՝ Շվեյցարիայի ելույթին, ՔՊ-ում իմ ներկայությամբ քննարկումներ տեղի չեն ունեցել․ Խուդաթյան

Ծանոթ չեմ կաթողիկոսի՝ Շվեյցարիայի ելույթին, ՔՊ-ում իմ ներկայությամբ քննարկումներ տեղի չեն ունեցել․ Խուդաթյան

09 Հունիս 2025 17:28
Проходит судебное заседание по делу зампреда РПА Армена Ашотяна (прямое включение)

Արմեն Աշոտյանի գործով դատական նիստը (ուղիղ)

09 Հունիս 2025 17:20
Երուսաղեմում փորձել են ապօրինի մուտք գործել հայկական վանք

Երուսաղեմում փորձել են ապօրինի մուտք գործել հայկական վանք

09 Հունիս 2025 17:07
ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերով հանձնաժողովի նիստ (ուղիղ)

ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերով հանձնաժողովի նիստ (ուղիղ)

09 Հունիս 2025 16:33
Սուրբ եկեղեցու բակն արյա՞մբ եք ուզում լցնել․ Տեր Ասողիկը՝ Փաշինյանին

Սուրբ եկեղեցու բակն արյա՞մբ եք ուզում լցնել․ Տեր Ասողիկը՝ Փաշինյանին

09 Հունիս 2025 16:28
Տարադրամի փոխարժեքն ապրիլի 19-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

Տարադրամի փոխարժեքը հունիսի 9-ին՝ ըստ ԿԲ տվյալների

09 Հունիս 2025 16:24
Արցախի էջը չի կարելի փակված համարել․ Սամվել Շահրամանյան

Այս պահին Սամվել Շահրամանյանին մեղադրանք առաջադրելու հիմքեր չկան․ փաստաբան

09 Հունիս 2025 16:03
Ողջունում ենք հայ-ադրբեջանական ցանկացած բանակցություն՝ անկախ նրանից, թե ով է այն վարում․ Պետդեպ

ԱՄՆ կրոնական ազատության հանձնաժողովը Վաշինգտոնին կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Բաքվի նկատմամբ

09 Հունիս 2025 15:40
Յուրի Սաքունցը Բանգկոկի TL Boxing Promotion մրցաշարում նվաճել է WBC Asia Middleweight գոտին

Յուրի Սաքունցը Բանգկոկի TL Boxing Promotion մրցաշարում նվաճել է WBC Asia Middleweight գոտին

09 Հունիս 2025 15:10

«Հայաստան» դաշինքը իմփիչմենթի գործընթացի համար կապահովի պակասող 28 պատգամավորի ստորագրությունները

09 Հունիս 2025 14:54
Հայազգի գործարար Արեգ Շչեպիխինին առևանգողները գրավի դիմաց ազատ են արձակվել․ ԶԼՄ

Հայազգի գործարար Արեգ Շչեպիխինին առևանգողները գրավի դիմաց ազատ են արձակվել․ ԶԼՄ

09 Հունիս 2025 14:53
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայ գերիների «դատի» վերաբերյալ Երևանի քննադատությունը խաղաղության գործընթացի «խոչընդոտ» է համարել
Տարածաշրջան

Ադրբեջանի ԱԳՆ-ն քննադատել է Արցախյան հակամարտության մասին Մեդինսկու խոսքերը

10 Հունիս 2025 00:20

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկու հայտարարությանը, որտեղ նա Լեռնային Ղարաբաղն անվանել է «վիճելի տարածք»: Գերատեսչությունը հայտարարել...

ԿարդալDetails
Հայաստանի ֆուտբոլի հավաքականը 2։2 է խաղացել Չեռնոգորիայի դեմ խաղում
Սպորտ

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը 2։2 է խաղացել Չեռնոգորիայի դեմ խաղում

10 Հունիս 2025 00:03

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը 2։2 է խաղացել Չեռնոգորիայի դեմ ընկերական խաղում, հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։ Հայաստանի թիմում դուբլի հեղինակ...

ԿարդալDetails
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2025 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ