Հայաստանում գրանցվել է ԵԱՏՄ-ում գործազրկության ամենաբարձր մակարդակը, հայտնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովը։
Ըստ փաստաթղթի՝ ԵԱՏՄ-ում գործազրկության մակարդակը 2024 թվականի առաջին եռամսյակում կազմել է աշխատուժի 3,2 տոկոսը, այդ թվում՝ Հայաստանում՝ 15,5 տոկոս, Բելառուսում՝ 3,3 տոկոս, Ղազախստանում՝ 4,7%, Ղրղզստանում՝ 4,9% (2022թ.), Ռուսաստանում՝ 2,8%։
Նշվում է, որ գործազրկության մակարդակը գնահատել է Աշխատանքի միջազգային կազմակերպությունը (ԱՄԿ)։
Ծառայություններում գրանցված գործազուրկների թիվը ԵԱՏՄ անդամ երկրներում 2024 թվականի մայիսին կազմել է 813,8 հազար մարդ կամ աշխատուժի 0,9 տոկոսը։