Հայաստանի արժույթի շուկայում դրամը դոլարի նկատմամբ ամրապնդվել է։ Այս մասին են վկայում rate.am կայքի տվյալները։
Այդ տվյալների համաձայն՝ ապրիլի 20-ի առավոտից երկրի առևտրային բանկերն ԱՄՆ դոլարը գնում են 383,97 դրամ միջին գնով, նախորդ աշխատանքային օրվա համեմատ ԱՄՆ արժույթն արժեզրկվել է 0,16 դրամով։ Ամերիկյան արժույթը վաճառվում է 389.69 դրամ միջին գնով, երեկվա համեմատ դոլարն արժեզրկվել է 0.21 դրամով։
Եվրոյի միջին փոխարժեքն առքի ժամանակ 416.39 դրամ է, եվրոյին ավելացված գինը՝ 0.11 դրամ։ Եվրոպական արժույթի վաճառքն իրականացվում է 429,69 դրամ միջին գնով, ինչը 0,23 դրամով պակաս է նախորդ օրն առևտրային բանկերի առաջարկած գնից։
Ռուսական ռուբլու առքի միջին գինը մնացել է անփոփոխ և կազմել 4,60 դրամ։ Ռուսական արժույթի վաճառքն իրականացվում է 4.88 դրամ միջին գնով, ապրիլի 19-ին առաջարկված գնի համեմատ նվազել է 0.02 դրամով։
Բրիտանական ֆունտի առքը կատարվում է 467.18 դրամ միջին գնով, ֆունտը նախորդ օրվա համեմատ ավելացել է 0.44 դրամով։ Վաճառքի ժամանակ բրիտանական արժույթի միջին փոխարժեքը երեկվա համեմատ աճել է 0,23 դրամով՝ կազմելով 491,71 դրամ։