• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
28 Հուլիս 2025 03:50
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
No Result
View All Result

Բարդ տարի էր տնտեսական մարտահրավերների և աշխարհաքաղաքական իրավիճակի առումով. Նարեկ Տերյան

Հարցազրույց, Տնտեսություն,
04 Հունվար 2023 12:33
ShareShareShare
telegram

Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանը Armenia Today-ին տված հարցազրույցում խոսել է անցնող տարվա տնտեսական արդյունքների և 2023 թվականի սպասելիքների մասին։

– Ո՞րն էր 2022 թվականի հիմնական մարտահրավերը Հայաստանի տնտեսության մեջ։ Ինչպիսի՞ տնտեսական աճ է գրանցվել և ինչի՞ հաշվին։

– Պետական ​​վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2022 թվականի հունվար-նոյեմբերին մենք տեսնում ենք տնտեսական աճ՝ մինչև 14,4 տոկոս։ Կարող եմ ասել, որ այս աճը մենք տեսնում ենք տարբեր ոլորտներում՝ դա վերաբերում է պատրաստի արդյունաբերական արտադրանքի արտադրությանը, շինարարության ոլորտին, սպասարկման ոլորտին։ Այսինքն՝ տնտեսության բոլոր ճյուղերը բավականին համաչափ են աճում։ Իսկապես, տարին դժվար էր այն մարտահրավերների առումով, որոնք մենք տեսանք։ Այս իրավիճակում մենք կարողացանք արագ վերափոխվել և արձագանքել այս տարի առաջացած մարտահրավերներին։ Իմ կարծիքով, դրա հստակ ցուցիչն են այն արդյունքները, որոնք մենք այսօր տեսնում ենք։

– Մասնավոր բիզնեսին աջակցելու ի՞նչ ծրագրեր են իրականացվել 2022 թվականին, և ի՞նչ նոր ծրագրեր են սպասվում հաջորդ տարի։

-2022 թվականին մենք մեկնարկեցինք տնտեսության արդիականացման ծրագիր։ Այն բաղկացած է մի քանի մասից. առաջին մասը վարկերի և լիզինգի տոկոսադրույքների սուբսիդավորումն է մշակող արդյունաբերության համար նոր սարքավորումների ձեռքբերման համար: Արդեն այսօր մենք տեսնում ենք, որ 600-ից ավելի ընկերություններ օգտվել են այս առաջարկից, և նրանց վերցրած վարկերի ընդհանուր պորտֆելը կազմում է մոտ 40 մլրդ դրամ։ Այսինքն՝ ընկերությունները ակտիվորեն օգտվում են այդ աջակցությունից։ Այս ծրագրի հաջորդ մասը դրսից տաղանդավոր և պրոֆեսիոնալ մասնագետների աջակցությունն ու ներգրավումն է մեր ընկերություններում միասին աշխատելու համար, որտեղ կառավարությունը սուբսիդավորում է այդ աշխատակիցների աշխատավարձը։ Այս ծրագիրը մեկնարկել է վերջերս, և կարծում եմ՝ հաջորդ տարվա առաջին եռամսյակում մենք կկարողանանք պատմել առաջին արդյունքների մասին։

Նաեւ ներդրումների հոսքը մեծացնելու նպատակով նոյեմբերին որոշեցինք սկսել «Ենթակառուցվածքները ներդրումների դիմաց» ծրագիրը։ Դրա էությունը հետևյալն է. եթե դուք ներդրումներ եք կատարում Հայաստանի տնտեսության մեջ, օրինակ, լինի դա զբոսաշրջության ոլորտին առնչվող գործարան, թե ձեռնարկություն, ապա պետությունը ձեզ տրամադրում է ենթակառուցվածք՝ ներդրումների չափին համամասնորեն (եթե ավելի քան 500 միլիոն դրամի ներդրում է, ապա 10 տոկոս համամասնությամբ): Դա կարող է լինել հոսանք, ջուր, կոյուղի, գազ, այսինքն՝ ինչ է անհրաժեշտ կոնկրետ ձեռնարկություն գործարկելու համար։ Բացի այդ, մենք ունենք նաև հաջորդ տարվա համար նախատեսված աջակցության բավականին ծավալուն ծրագիր, որը կկարողանանք սկսել 2023 թվականի առաջին եռամսյակում։

-Ի՞նչ տնտեսական ծրագրեր են իրականացվել Իրանի հետ անցած տարում և ի՞նչ են սպասվում 2023 թվականին։

-Մենք տեսնում ենք, որ տարեցտարի մեր տնտեսական հարաբերությունները Իրանի հետ միայն բարելավվում են։ 2022 թվականին ապրանքաշրջանառության ծավալը հասել է մոտ 650 մլն դոլարի և շարունակում է աճել։ Երկու երկրների ղեկավարների վերջին հանդիպմանը մեր երկրների միջև ապրանքաշրջանառության 3 միլիարդ դոլարի թիվ է հայտարարվել, և մենք աստիճանաբար շարժվում ենք դեպի այս ցուցանիշը։ Հաջորդ տարվա հունվար-փետրվարին Երևանում կգործարկվի հայ-իրանական առևտրի տուն, որը կներկայացնի իրանական ընկերություններին, որոնք առաջարկում են իրենց ապրանքները Հայաստանում վաճառքի և, համապատասխանաբար, եվրասիական շուկա մուտք գործելու համար։ Հաջորդ տարի նախատեսում ենք նաև համապատասխան հայկական առևտրի տուն գործարկել Թեհրանում։

-Վերջերս խոսեցիք Գյումրիում «չոր նավահանգիստ» ստեղծելու մասին։ Ո՞ր փուլում է այս ծրագրի իրականացումը։

– «Չոր նավահանգստի» համար այս պահին պատրաստել ենք նախանախագծային փաստաթղթեր։ Այս նախագիծը հավանության է արժանացել կառավարությունում ներդրումային հանձնաժողովի կողմից։ Մենք նախատեսում ենք այս նախագծի տեխնիկատնտեսական հիմնավորումը (իրագործելիության ուսումնասիրություն – խմբ.) ավարտել 2023 թվականի առաջին կիսամյակի ընթացքում։ Մենք նախատեսում ենք, որ ծրագիրը կիրականացվի Գյումրիի օդանավակայանի և Հյուսիս-Հարավ մայրուղու հարևանությամբ գտնվող տարածքում: Այսինքն, մեր կարծիքով, դա լավ լոգիստիկ հանգույց կլինի մեր երկրի համար։

-Կարո՞ղ եք նշել հաջորդ տարի տնտեսության հիմնական մարտահրավերը։ Ի՞նչ է սպասվում այս ոլորտում 2023 թվականին։ 

-2022 թվականը բավականին բարդ տարի էր թե՛ տնտեսական մարտահրավերների, թե՛ աշխարհի ընդհանուր աշխարհաքաղաքական իրավիճակի առումով, բայց, իմ կարծիքով, այն թվերը, որ մենք տեսնում ենք այսօր, ցույց են տալիս, որ մենք հաջողությամբ հաղթահարել ենք այդ մարտահրավերները և կարողացել ենք առավելագույնը ստանալ։  Ենթադրվում է, որ 2023 թվականը ոչ պակաս դժվարին է լինելու, քան ընթացիկ տարին։ Բայց այն տեմպը, որը մենք ձեռք ենք բերել, և մեր նախատեսած ծրագրերն ու նախագծերը, և ընթացիկ նախագծերը թույլ կտան մեզ բավականին արդյունավետ աշխատել 2023 թվականին ևս։

telegram
Tags: ԻրանՀայաստանՆարեկ ՏերյանՏնտեսական աճ

Առնչվող Նորություններ

Եկեղեցականությունը հալածվում է այն ժամանակ, երբ դրսից կա եկեղեցին քանդելու, թուլացնելու ծրագիր․ Ռուբեն վարդապետ Զարգարյան

Եկեղեցականությունը հալածվում է այն ժամանակ, երբ դրսից կա եկեղեցին քանդելու, թուլացնելու ծրագիր․ Ռուբեն վարդապետ Զարգարյան

27 Հուլիս 2025 10:25

Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշի հավելաճը կազմել է 8,6%

Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշի հավելաճը կազմել է 8,6%

26 Հուլիս 2025 15:00

2025 թվականի հունիսին՝ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) հավելաճը կազմել է 8,6%, իսկ նախորդ ամսվա...

Տարադրամի փոխարժեքը մայիսի 10-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 26-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

26 Հուլիս 2025 09:41

Հայաստանի առևտրային բանկերը հուլիսի 26-ին ԱՄՆ դոլարը գնում են 381,20 դրամ միջին գնով, վաճառում՝ 386,76 դրամով, տեղեկանում ենք Rate.am կայքից:...

ՌԴ արտահանվում է բացառապես ՀՀ-ում աճեցված ծաղիկ. Էկոնոմիկայի նախարարություն

Ծաղիկ արտադրող 5 ընկերության արտահանման թույլտվություն է տրվել․ ՍԱՏՄ

25 Հուլիս 2025 21:56

Ծաղիկ արտադրող 5 ընկերության արտահանման թույլտվություն է տրվել, հայտնում է ՍԱՏՄ մամուլի ծառայությունը։ Ըստ հաղորդագրության՝ ՍԱՏՄ-ի և ՌԴ անասնաբուժական և...

Դիվանագիտական զանգերի տարափ՝ ռուս-ուկրաինական բանակցություններին միանալու Թրամփի առաջարկից հետո

Վաշինգտոնը կրճատում է միջազգային օգնությունը USAID-ի ծրագրերի շրջանակներում

25 Հուլիս 2025 20:32

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն օրենք է ստորագրել, որով բյուջե է վերադարձվում ավելի վաղ Միջազգային օգնության և հանրային հեռարձակման ծրագրերի համար...

2025-ի առաջին կիսամյակում ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունը կրճատվել է 45%-ով

2025-ի առաջին կիսամյակում ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունը կրճատվել է 45%-ով

25 Հուլիս 2025 19:12

ՀՀ արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2025թ. առաջին կիսամյակում կրճատվել է 45%-ով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ և կազմել է ավելի քան...

Ավելին
  • Լուրեր
Լևոն Արոնյանը՝ «American Cap 2024» մրցաշարի գավաթակիր

Ես զգում էի իմ հանդեպ հարգանքի պակասը. Լևոն Արոնյան

28 Հուլիս 2025 00:42
ԱՄՆ-ն և ԵՄ-ն համաձայնության են եկել առևտրային համաձայնագրի շուրջ

ԱՄՆ-ն և ԵՄ-ն համաձայնության են եկել առևտրային համաձայնագրի շուրջ

28 Հուլիս 2025 00:24
Եվրոպայի պատանեկան բռնցքամարտի առաջնությունում Արտո Բաղրամյանը հաղթել է ադրբեջանցուն և նվաճել ոսկե մեդալ

Եվրոպայի պատանեկան բռնցքամարտի առաջնությունում Արտո Բաղրամյանը հաղթել է ադրբեջանցուն և նվաճել ոսկե մեդալ

27 Հուլիս 2025 23:30
Իսրայելի ահաբեկչական գործողության պատասխանն անխուսափելի է․ Իրանի ԱԳ նախարար

Իրանի արտգործնախարարն ասել է, որ Իսրայելը հունիսին մահափորձ էր պլանավորել իր դեմ

27 Հուլիս 2025 22:46
Ծանրամարտի պատանիների ԵԱ․ Ռաֆիկ Դարմոյանը և Նատալյա Սարգսյանը՝ բրոնզե մեդալակիրներ

Ծանրամարտի պատանիների ԵԱ․ Ռաֆիկ Դարմոյանը և Նատալյա Սարգսյանը՝ բրոնզե մեդալակիրներ

27 Հուլիս 2025 21:41
Յանա Եգորյանը նվաճել է սուսերամարտի աշխարհի առաջնության ոսկե մեդալը

Յանա Եգորյանը նվաճել է սուսերամարտի աշխարհի առաջնության ոսկե մեդալը

27 Հուլիս 2025 20:51
«Արցախ» ջազ նվագախումբը բացօթյա համերգ կտա Երևանում

«Արցախ» ջազ նվագախումբը բացօթյա համերգ կտա Երևանում

27 Հուլիս 2025 19:25
Ջրասուզակը ջրամբարից դուրս է բերել տղայի դին

Ջրասուզակը ջրամբարից դուրս է բերել տղայի դին

27 Հուլիս 2025 17:18

«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը կդառնա իր նախաձեռնությամբ ստեղծված քաղաքական ուժի ղեկավարը․ Նարեկ Կարապետյան

27 Հուլիս 2025 16:36
Մայր Աթոռում տեղի ունեցավ Կաթողիկոսական դամբարանի և մոմավառության աղոթասրահի բացման արարողությունը

Մայր Աթոռում տեղի ունեցավ Կաթողիկոսական դամբարանի և մոմավառության աղոթասրահի բացման արարողությունը

27 Հուլիս 2025 16:01
«Վարդավառն Իրական Հայաստանի ամենատոնն է». Նիկոլ Փաշինյան

«Վարդավառն Իրական Հայաստանի ամենատոնն է». Նիկոլ Փաշինյան

27 Հուլիս 2025 15:30
Ազատի ջրամբարում 16-ամյա տղա է խեղդվել․ ԶԼՄ

Ազատի ջրամբարում 16-ամյա տղա է խեղդվել․ ԶԼՄ

27 Հուլիս 2025 14:35
Իսրայելական բանակը Գազայի երեք բնակավայրերում մարտական գործողությունների ժամանակավոր դադար է հայտարարել

Իսրայելական բանակը Գազայի երեք բնակավայրերում մարտական գործողությունների ժամանակավոր դադար է հայտարարել

27 Հուլիս 2025 13:56
«Զանգեզուրի միջանցքը» ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից ղեկավարվող աշխարհաքաղաքական ծրագիր է․ Խամենեիի ավագ խորհրդական

«Զանգեզուրի միջանցքը» ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից ղեկավարվող աշխարհաքաղաքական ծրագիր է․ Խամենեիի ավագ խորհրդական

27 Հուլիս 2025 12:40
4 արծաթ, 3 բրոնզ․ պատանիների Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականի արդյունքները

4 արծաթ, 3 բրոնզ․ պատանիների Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականի արդյունքները

27 Հուլիս 2025 12:00
«Համերաշխություն չկա» և «խաղաղության հաստատում»․ քաղաքացիները՝ ՀՀ-ում կարևոր խնդիրների մասին

«Համերաշխություն չկա» և «խաղաղության հաստատում»․ քաղաքացիները՝ ՀՀ-ում կարևոր խնդիրների մասին

27 Հուլիս 2025 11:00
Եկեղեցականությունը հալածվում է այն ժամանակ, երբ դրսից կա եկեղեցին քանդելու, թուլացնելու ծրագիր․ Ռուբեն վարդապետ Զարգարյան

Եկեղեցականությունը հալածվում է այն ժամանակ, երբ դրսից կա եկեղեցին քանդելու, թուլացնելու ծրագիր․ Ռուբեն վարդապետ Զարգարյան

27 Հուլիս 2025 10:25
Փաշինյանն Էրդողանի հրավերով հունիսի 20-ին մեկնելու է Թուրքիա

Ով է հիշում՝ ինչպիսին էին Երևան-Բագրատաշեն մայրուղիները հեղափոխությունից առաջ․ Փաշինյան

27 Հուլիս 2025 10:12
«Վարդավառ». ծագումնաբանություն, արարողակարգ, տոնակատարություն

«Վարդավառ». ծագումնաբանություն, արարողակարգ, տոնակատարություն

27 Հուլիս 2025 09:30
Այսօր Հայաստանում նշում են ավանդական «Վարդավառը»

Այսօր Հայաստանում նշում են ավանդական «Վարդավառը»

27 Հուլիս 2025 09:00
Եղանակը Հայաստանում և Արցախում հոկտեմբերի 29-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 27-ին

27 Հուլիս 2025 07:36
Լևոն Արոնյանը՝ «American Cap 2024» մրցաշարի գավաթակիր
Սպորտ

Ես զգում էի իմ հանդեպ հարգանքի պակասը. Լևոն Արոնյան

28 Հուլիս 2025 00:42

ԱՄՆ դրոշի ներքո հանդես եկող հայ շախմատիստ Լևոն Արոնյանն հայտարարել է, որ «Հայաստանում ստեղծված իրավիճակում» ինքը նման հաջողության հասնել չէր...

ԿարդալDetails
ԱՄՆ-ն և ԵՄ-ն համաձայնության են եկել առևտրային համաձայնագրի շուրջ
Աշխարհում

ԱՄՆ-ն և ԵՄ-ն համաձայնության են եկել առևտրային համաձայնագրի շուրջ

28 Հուլիս 2025 00:24

Միացյալ Նահանգների և Եվրամիության միջև շրջանակային առևտրային համաձայնագիր կնքվել  հուլիսի 27-ին՝ սահմանելով 15% ներմուծման մաքսատուրք ԵՄ ապրանքների մեծ մասի վրա,...

ԿարդալDetails
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2025 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ