ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 7-ին, կազմել է 433.87 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 3.75 դրամով։
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 463.11 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 6.28 դրամով։ Բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 542.03 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 7.27 դրամով։ Ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.11՝ նվազելով 0.08 դրամով։