Այսօր՝ մայիսի 18-ին, Հայաստանի առեւտրային շուկայում շարունակվում է առանց բացառության բոլոր արտարժույթների ամրապնդումը։ Այս մասին են վկայում rate.am կայքի տվյալները։
Ըստ այդ տվյալների՝ առավոտից հանրապետության առևտրային բանկերը ամերիկյան արժույթը գնել են 452,24 դրամ, վաճառում 462.12 դրամով։
Եվրոն ընդունվում է 471,97 դրամով, վաճառքն իրականացվում է 490,85 դրամով։
Ռուսական ռուբլին ընդունվում է 6.52 դրամով, վաճառվում` 7.45 դրամով։
Բրիտանական ֆունտը գնվում է 553.56 դրամով, վաճառվում` 584,44 դրամով։