Հայաստանի արժույթի շուկայում ազգային արժույթի ամրապնդման միտումը շարունակվում է։ Այս մասին են վկայում Rate.am կայքի տվյալները։
Աղբյուրի համաձայն՝ երեքշաբթի օրը բանկերը ԱՄՆ դոլարը գնում են 476,47 դրամով, վաճառում` 485,97 դրամով։
Եվրոպական արժույթը երկրի առևտրային բանկերի կողմից ձեռք է բերվում 520,97 դրամով, վաճառվում` 539,85 դրամով։
Ռուսական ռուբլին ընդունվում է 5,25 դրամ միջին կշռված փոխարժեքով, վաճառվում՝ 6,21 դրամով:
Բրիտանական ֆունտն ընդունվում է 616,56 դրամ միջին կշռված գնով, իսկ վաճառվում՝ 646,25 դրամ։