Օգոստոսի 26-ին և 28-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է վիճակագրություն ՀՀ թատրոններում և թանգարաններում այցելուների թվի փոփոխության վերաբերյալ։ Այսպես, ըստ վարչապետի՝ եթե 2018 թվականի առաջին կիսամյակում թատրոններ հաճախել է 113832 մարդ, 2019 թվականի առաջին կիսամյակում ցուցանիշը կազմել է 160423 մարդ:
Ինչ վերաբերում է թանգարաններին, ապա ըստ վարչապետի հրապարակած վիճակագրության՝ 2019 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի թանգարաններն ունեցել են 607797 այցելու, որը 31%-ով աճել է նախորդ տարվա համապատասխան ցուցանիշի համեմատ:
Նշենք, որ ըստ Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տարեգրքի, ցուցանիշների աճը շարունակական բնույթ է կրում վերջին 5 տարիների ընթացքում, մասնավորապես՝ 2017 թվականին թանգարանների այցելությունը աճել է 9,3 %՝ կազմելով 575200 այցելու, իսկ թանգարանների այցելուների թիվը աճել է 21,1 %՝ կազմելով 2 758100 այցելու:
Տարադրամի փոխարժեքը հուլիսի 30-ին՝ ըստ ԿԲ տվյալների
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հուլիսի 30-ին, կազմել է 383,84 դրամ՝ նախորդ օրվա համեմատ մնացել է անփոփոխ, տեղեկանում ենք Կենտրոնական բանկի...