ՀՀ Կառավարությունն այսօր՝ հոկտեմբերի 24-ին, կայացած նիստում հավանություն տվեց «ՍԻԼ-ՄԱԱԶԱ»-ի ներկայացված հայտին՝ ներդրումային ծրագրերի շրջանակներում ավելացված արժեքի հարկի վճարումը հետաձգելու վերաբերյալ։
Ընկերության կողմից 2019 թվականի հոկտեմբերի 15-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ներմուծվող ապրանքների մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգվում է ներմուծման հայտարարագրման օրվանից հաշված 3 տարի ժամկետով:
«ՍԻԼ-ՄԱԱԶԱ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2012 թվականի և զբաղվում է հյութերի, զովացուցիչ ըմպելիքների և ջրերի (նաև գազավորված) արտադրությամբ։
Ներկայումս ընկերությունը ներդրումային ծրագրի շրջանակներում ձեռք է բերել նոր շշերի կաղապարներ և պատրաստվում է ձեռք բերել նոր, ավելի մեծ արտադրողականություն ունեցող շշալցման հոսքագիծ, որը հնարավորություն կտա ընդլայնելու արտադրատեսականին և կնպաստի նախատեսված ներկրվող ապակյա շշերով շշալցման աշխատանքների արագ և արդյունավետ կազմակերպմանը:
Ներկայացված ներդրումային ծրագրի շրջանակներում ընկերությունը մտադիր է կատարել ընդհանուր շուրջ 118,945,000 դրամի չափով ներդրում, որից սարքավորումների ձեռքբերման համար նախատեսված գումարը կկազմի շուրջ 93 մլն դրամ, իսկ այլ ապրանքներ ձեռք բերելու համար նախատեսված գումարը կկազմի շուրջ 25.9 մլն դրամ։
ՀԷՑ ժամանակավոր կառավարիչն աշխատանքից ազատում է ընկերության գլխամասի ղեկավարներին․ ԶԼՄ
«Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանն սկսել է ընկերության անձնակազմի վերանայումը, հայտնել է «Ժողովուրդ» օրաթերթը։ Պետրոսյանն աշխատանքից ազատում է...