Հայաստանի Հանրապետության Կառավարությունն այսօր՝ նոյեմբերի 14-ին տեղի ունեցած նիստում հավանություն տվեց «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու մասին նախագծին։
Համաձայն կառավարության որոշման՝ 2019 թվականի նոյեմբերի 15-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ընկերության կողմից վճարվող մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգվում է ներմուծման հայտարարագրման օրվանից հաշված 3 տարի ժամկետով:
Ներկայացված ներդրումային ծրագրի շրջանակներում ընկերությունը մտադիր է կատարել ընդհանուր շուրջ 2.5 մլրդ դրամի չափով ներդրում։ Լիարժեք աշխատանքային ռեժիմ ապահովելու, միաժամանակ ցորենի պահեստավորման, ինչպես նաև բեռնափոխադրման ծառայության մատուցման համար, ներդրումային ծրագրի շրջանակում ընկերությունը պլանավորում է ներկրել 200 հատ «ԵՎՐՈ-5» էկոլոգիական դասակարգչին համապատասխանող Եվրոպական ծագման քարշակ բեռնատար ավտոմեքենաներ և նույն քանակությամբ բեռնատար ավտոմեքենայի կիսակցորդիչներ:
Ընկերությունում երեք տարվա ընթացքում նախատեսվում է ստեղծել 205-215 նոր աշխատատեղ` 160-170 հազար դրամ միջին աշխատավարձով:
ՀԷՑ ժամանակավոր կառավարիչն աշխատանքից ազատում է ընկերության գլխամասի ղեկավարներին․ ԶԼՄ
«Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանն սկսել է ընկերության անձնակազմի վերանայումը, հայտնել է «Ժողովուրդ» օրաթերթը։ Պետրոսյանն աշխատանքից ազատում է...