ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հունվարի 23-ին, Կառավարության նիստի մեկնարկին անդրադարձավ սպանդանոցային մորթին անցնելու Կառավության 2018 թ․ հուլիսի 1-ի որոշմանը, ըստ որի 2020 հունվարի 15-ից Հանրապետության տարածքում թույլատվելու է բացառապես սպանդանոցներում մոթված միս։
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ մինչև փետրվարի 6-ը կուսումնասիրեն սուբսիդավորման վարկերը, որոնք արտոնյալ կարգով ֆինանսավորում են սպանդանոցներին և կքննարկվի լիզինգային կարգով շարժական սպանդանոցներ ստեղծելու հարցը։
«Պետք է կազմվի սպանդանոցների նախընտրելի քարտեզ և դրանք հասցեական ֆինանսավորվեն, որպիսի դրան ունենան համաչափ բաշխվածություն»,- նշեց վարչապետը։
Վարչապետն ընդգծեց, որ մինչև 2020 թվականի հուլիսի 1-ը ամենախիստ վերահսկողության պայմաններում գործելու են միայն Երևան քաղաքի սպանդանոցները, հանրային սննդի օբյեկտները, իսկ մյուս վայրերում գործելու է այն իրավիճակը, որը գործել է մինչև այս կարգավորումը, պայմանով, որ հուլիսի 1-ից ամբողջ հանրապետությունում անցնելու են սպանդանոցային մորթի՝ անկախ ամեն ինչից»,- ասաց վարչապետը։
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ եթե այս պայմանը բողոքի գործողություններ իրականացնող հայրենակիցների համար ընդունելի է կամ համաձայն են, որ պայմանավորվենք սրա շուրջ, ապա փետրվարի 6-ի նիստի օրակարգին մենք այս հարցին անդրադառնում ենք և վերջ, իսկ եթե պարզվի ընդունելի չէ, ուրեմն պետք է ասենք, որ այսօրվանից է գործելու:
«Եթե ընդունելի չէ, այսօրվանից թող ընդունելի չլինի», – ասաց Փաշինյանը և սննդի անվտանգության տեսչության ղեկավարին կոչ արեց տեղեկացնել մարդկանց, թե ինչպես են գործելու սպանդանոցները: