Հուլիսի 31-ին Արցախի ջազ նվագախումբը բացօթյա համերգ կտա Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան հրապարակում:
«Ձեզ սպասում է իսկական երաժշտական ճանապարհորդություն՝ դասական սվինգից մինչև լատինաամերիկյան ռիթմեր, հայկական մեղեդիներից մինչև համաշխարհային ջազի գլուխգործոցներ»,- նշել են կազմակերպիչները։
Համերգը կղեկավարի նվագախմբի գեղարվեստական ղեկավար Տիգրան Լալայանը։ Մենակատարներն են Ալյոնա Բալույանը (վոկալ), Գարո Խարազյանը (վոկալ), Մարատ Բալայանը (վոկալ), Գոռ Հայրապետյանը (վոկալ), Անուշ Ստեփանյանը (վոկալ), Սեդա Աղաբաբյանը (վոկալ)։ Ավագ Մարգարյանը (զուռնա, բլուլ) կլինի հատուկ հյուր։
Ծրագրում ներառված են Քաունթ Բեյսիի, Բադի Ռիչի, Ֆրենկ Սինատրայի, Քոուլ Փորթերի, Նատալի Քոուլի և այլ երաժիշտների ստեղծագործությունները: Համերգը կսկսվի ժամը 20:30-ին: Տոմսերի արժեքը 3000-ից մինչև 10 000 դրամ է։