Երևանում ամենամյա բալետի փառատոնում (հունիսի 6-13) ելույթ կունենան Մոսկվայի «Բոլշոյ», Սանկտ Պետերբուրգի Մարիինյան և Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնները, հայտնել են Երևանի քաղաքապետարանից:
Հունիսի 6-ին և 7-ին ելույթ կունենա Մոսկվայի «Բոլշոյ» թատրոնը՝ հռչակավոր «Ժիզել» և «Գալա բալետ» ներկայացումներով:
Հունիսի 9-ին և 10-ին ելույթ կունենա Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնը՝ «Շոպենիանա», «Շահերեզադա» և «Գալա բալետ» ներկայացումների ցուցադրությամբ:
Հունիսի 13-ին ելույթ կունենա Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը՝ «Բոլերո» և «Սրբազան գարուն» բալետային ստեղծագործություններով:
Մանրամասները՝ Armenia Today-ի տեսանյութում