Բոստոնում 91 տարեկան հասակում մահացել է Սպենդիարյանի անվան Երևանի օպերայի և բալետի թատրոնի մեներգչուհի, հայկական և վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստ Էլվիրա Ուզունյանը, հայտնել է Ռուսաստան հայերի միությունը։
Նշվում է, որ իր երկարատև ստեղծագործական կյանքի ընթացքում Ուզունյանը կատարել է սոպրանո երգացանկի բոլոր առաջատար դերերը, տվել համերգներ, ձայնագրել ձայնասկավառակներ, խաղացել ֆիլմերում և շրջագայել ամբողջ աշխարհում։
Կյանքի վերջին տարիներին ապրել և աշխատել է ԱՄՆ-ում, զբաղվել է հասարակական գործունեությամբ և կրթական աշխատանքով։