Հայաստանի ներկայացուցիչ Պարգն անցել է Բազելում անցկացվող «Եվրատեսիլ-2025» երգի միջազգային մրցույթի եզրափակիչ։
Մայիսի 15-ին կայացած երկրորդ կիսաեզրափակչում ելույթ է ունեցել 16 երկրի ներկայացուցիչ։ Պարգը «Survivor» երգով եվրատեսիլյան բեմ է բարձրացել 5-րդ համարի ներքո։
Մրցույթի առաջին կիսաեզրափակիչը կայացել էր մայիսի 13-ին, եզրափակիչը տեղի կունենա մայիսի 17-ին։