Մայիսի 25-ին Դիլիջանում կանցկացվի «Բոլորով» բարեգործական փառատոնը, որը նվիրված է քաղաքում նոր եկեղեցու կառուցմանը։
Նոր սրբավայրը, որն արդեն կիսակառույց է, նախատեսված է դառնալ քաղաքի հոգևոր և մշակութային կենտրոնը, նշել են միջոցառման կազմակերպիչները։
Փառատոնի շրջանակներում տաղանդավոր արհեստավորները կներկայացնեն եզակի ձեռագործ աշխատաների ցուցահանդես-վաճառք, ինչպես նաև կանցկացնեն վարպետության դասեր արվեստի, արհեստների և ստեղծարարության բազմազան ոլորտում։ «Նեքսուս» երաժշտական խումբը կենդանի համերգ կունենա, իսկ համայնքի բնակիչները կպատրաստեն մշակութային ելույթներ։
Նախատեսված է նաև վիճակահանություն՝ բազմաթիվ անակնկալներով։ Գլխավոր մրցանակներից մեկը UWC Dilijan-ում 15-17 տարեկան դեռահասների համար նախատեսված JDI ամառային ճամբարին մասնակցությունն է, որը կանցկացվի հուլիսի 3-ից 16-ը։
Փառատոնը տեղի կունենա ժամը 13:00-ից 18:00-ն՝ Թուֆենկյան Հին Դիլիջան համալիրի տարածքում։ Մուտքն անվճար է։