Հայաստանի պատմության թանգարանում «Մայր Աստվածություն․ Անահիտից Մարիամ» ցուցադրությունը երկարաձգվել է մինչև ապրիլի 10-ը, հայտնել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
Նա հիշեցրել է, որ մուտքը հասանելի է դպրոցականների համար բաժանորդային ծրագրով։
Ք․ ա․ II-I դդ․ թվագրվող Անահիտ աստվածուհու արձանից պահպանված բրոնզե գլուխն ու ձեռքը Բրիտանական թանգարանից Հայաստանի պատմության թանգարան էին տեղափոխվել 2024 թվականի սեպտեմբերին։