Մարտի 5-ից երևանի կինոթատրոններում էկրան կբարձրանա «Վազգեն. Վերջին Սպարապետ» ֆիլմը։ Այն նվիրված է ՀՀ ազգային հերոս, ՀՀ պաշտպանության առաջին նախարար, Հայաստանի նախկին վարչապետ Վազգեն Սարգսյանին։
Ֆիլմը նկարահանվել է Genetic Production-ի կողմից, հեղինակը և գլխավոր պրոդյուսերը Genetic Production-ի հիմնադիր Նոնա Սարգսյանն է՝ սպարապետի զարմուհին։
Սպարապետի դերը մարմնավորել է ՀՀ վաստակավոր արտիստ Խորեն Լևոնյանը։ Գրետա մայրիկի՝ Վազգեն Սարգսյանի մոր կերպարը մարմնավորել է դերասանուհի Մարջան Ավետիսյանը։ Պատանի Վազգեն Սարգսյանի դերը մարմնավորել է Արտուշ Բաղդասարյանը:
Genetic Production-ը հունվարի 8-ին հայտնել էր ֆիլմի նկարահանումների ավարտի մասին։