Հայազգի կինոպրոդյուսեր Ռոբերտ Պատրիկ Մալխասյանի ֆիլմն առաջին անգամ կցուցադրվի 2024 թվականի հունվարին ԱՄՆ-ում կայանալիք Sundance փառատոնում, հաղորդում է կինոփառատոնի կայքը։
Մալխասյանի կողմից արտադրված Sasquatch Sunset-ը, գլխավոր դերերում՝ Ջեսի Էյզենբերգ և Ռայլի Քյոն, պատմում է փոքրիկ ընտանիքի կյանքի մեկ տարին, որտեղ սյուժեի մանրամասները գաղտնի են պահվում:
Sundance կինոփառատոնում տեղի կունենա նաև հայ դերասանուհի Անժելա Սարաֆյանի մասնակցությամբ կարճամետրաժ դրամայի պրեմիերան՝ «Փոքրիկ մահը»: Կինոփառատոնը տեղի կունենա հունվարի 18-28-ը Յուտա նահանգի Փարք Սիթի քաղաքում։
Մալխասյանը նաև Միքայել Գուրջյանի «Ամերիկացի» ֆիլմի պրոդյուսերն է, որը Ժնևում արժանացել է Silver FIFOG 2023 մրցանակին:
76 տարեկան հասակում մահացել է Black Sabbath-ի մենակատար Օզի Օսբորնը
Մահացել է ռոք երաժիշտ, Black Sabbath-ի մենակատար Օզի Օսբորնը, հայտնում է The Guardian-ը։ Նա 76 տարեկան էր։ Երգիչը, ով հետագայում...