Մահացել է «Ընկերներ» կատակերգական հայտնի սերիալի աստղ Մեթյու Փերին, գրում է Daily Mail-ը։
Դերասանի մարմինը գտել են շաբաթ օրը նրա տանը՝ Լոս Անջելեսում։ Նա 54 տարեկան էր։
Մահվան նախնական պատճառը սրտի կաթվածն է։
Փերիին մահացած են հայտնաբերել ջակուզիում, դեպքի վայրում թմրանյութեր չեն եղել։ ԶԼՄ-ները հայտնել են, որ դերասանի մարմնի վրա բռնության հետքեր ևս չեն եղել։
Փերին տարիներ շարունակ հաղթահարել է թմրանյութերից և ալկոհոլից կախվածությունը, ինչի մասին դերասանը հրապարակավ է հայտարարել։