Միքայել Գուրջյանի «Ամերիկացին» ֆիլմը Ժնևի արևելյան ֆիլմերի միջազգային 18-րդ փառատոնին արժանանացել է լիամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթի «Արծաթե FIFOG 2023» մրցանակին, հայտնում է Հայաստանի ազգային կինոկենտրոնը։
Գուրջյանի ֆիլմը Խորհրդային Հայաստան հայրենադարձված Չարլիի հուզիչ պատմությունն է հայրենիքը վերագտնելու, այն անգամ բանտի ճաղավանդակների հետևից անսահամանորեն սիրելու անսպառ համբերության, հույսի և սիրո մասին:
Ֆիլմում խաղացել են դերասաններ Հովիկ Քէուչկերեանը, Միխայիլ Տրուխինը, Նելլի Ուվարովան և Ժան-Պիեր Նշանյանը։
Ռեժիսոր և սցենարիստը Միքայել Գուրջյանն է, օպերատորը՝ Ղասեմ Էբրահիմյանը, պրոդյուսերներն են Արման Նշանյանը, Սոլ Տրիոնը, Պատրիկ Մալխասյանը, Անի Որսկանյանը, արտադրող ընկերություն՝ People Of Ar Productions։
Բենեդիկտ Քամբերբեթչը Նուբար Գյուլբենկյանից ոգեշնչված՝ Վես Անդերսոնի նոր ֆիլմում հերոսի է մարմնավորել
Բրիտանացի դերասան Բենեդիկտ Քամբերբեթչը, հայ գործարար Նուբար Գյուլբենկյանի կերպարով ոգեշնչված, «Փյունիկյան սխեմա» ֆիլմում մարմնավորել է Նուբարի հորեղբոր դերը, հայտնում է...