Հոլիվուդյան դերասան, 83-ամյա Ալ Պաչինոն կրկին հայր է դառնալու։ Նրա ներկայացուցիչը The Hollywood Reporter-ին հաստատել է, որ դերասանի ընկերուհի Նուր Ալֆալլան նրանից երեխայի է սպասում։
Աղբյուրը հայտնում է, որ Ալ Պաչինոյի սիրելին արդեն ութ ամսական հղի է։ «Կնքահայրը» ֆիլմի աստղն սկսել է հանդիպել Նուրի հետ 2022 թվականի ապրիլից։
Նուր Ալֆալլահը 29 տարեկան է։ Նա ծնվել է Քուվեյթում, ավելի ուշ տեղափոխվել է ԱՄՆ և մեծացել Լոս Անջելեսում: UCLA-ն ավարտելուց հետո աղջիկը դարձել է հաջողակ կինոպրոդյուսեր։ Նախկինում նա հանդիպել է 79-ամյա Միք Ջագերի և 61-ամյա միլիարդատեր, բարերար Նիկոլաս Բերգրուենի հետ:
Բացի այդ, ժամանակին մամուլում լուրեր էին պտտվում, որ աղջիկը հարաբերություններ է սկսել Քլինթ Իսթվուդի հետ, ով այժմ 93 տարեկան է։ Սակայն ինքը՝ Ալֆալլահն ասել է, որ նա ընդամենը ընտանիքի ընկեր է։
Հավելենք, որ Ալ Պաչինոն չորրորդ անգամ հայր կդառնա։ Դերասանն ունի 33-ամյա դուստր՝ Ջուլի Մարին, նախկին ընկերուհի Ջեն Տարանտից, իսկ 22-ամյա երկվորյակներ Անտոնն ու Օլիվիան՝ դերասանուհի Բևերլի Դ’Անջելոյից են, ում հետ հանդիպել է 1997-2003 թվականներին։
Պուտինն առաջարկել է առաջնագծի երկայնքով դադարեցնել ռազմական գործողությունները․ ԶԼՄ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը առաջարկել է դադարեցնել մարտական գործողությունները Ուկրաինայի ներկայիս առաջնագծում, հայտնում է Financial Times-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Հրատարակության...