Անցյալ գարնանը Բրյուս Ուիլիսի ընտանիքը տխուր լուր հաղորդեց. դերասանն ավարտում է կարիերան կինոյում։ Բանն այն է, որ «Պինդ ընկույզի» աստղը խոսքի խանգարում ունի, որի արդյունքում տուժում են լեզվական բոլոր ունակությունները։ Այժմ նա հանգստանում է և շատ ժամանակ է անցկացնում սիրելիների հետ, գրում է peopletalk.ru-ի հոդվածագիրը։
Օրերս դերասանի կրտսեր դուստրը հոր հետ մի քանի լուսանկար է հրապարակել։ Թալուլան և Բրյուս Ուիլիսը լուսանկարվել են զվարճալի դեմքերով: Աղջիկը բռնել է ծնողի ձեռքը, իսկ նա էլ իր հերթին գրկել է նրան։