Ռուս մեծ գրող Լև Տոլստոյի ստեղծագործության մի հսկայական բաժինն են կազմում նամակները:
Թերևս ոչ մի ժանր այդքան լավ չի բացահայտտում գրողների ներաշխարհը, թաքուն հույզերը, ինչպես նամականին: Տոլստոյի նամակները ոչ միայն կենսագրական ակնարկներ են, այլև գրապատմական կարևոր նշանակություն ունեցող վավերագրեր:Այսօր ձեզ ենք ներկայացնում Տոլստոյի նամակն ուղղված կնոջը.
«Մեր հանդիպումը և առավել ևս իմ վերադարձն այլևս լիովին անհնար է։ Քեզ համար դա կլիներ, ինչպես բոլորն են ասում, վերին աստիճանի վնասակար, ինձ համար՝ ահավոր, քանի որ հիմա իմ վիճակը, քո դյուրագրգիռության արդյունքում, կբորբոքվի, հիվանդ կարգավիճակս էլ, եթե իհարկե հնարավոր է, էլ ավելի կվատթարանա։
Եթե դու ոչ թե սիրում ես ինձ, այլ ուղղակի չես ատում, ապա պարտավոր ես գոնե մի փոքր մտնել իմ դրության մեջ։ Եվ եթե դու դա անես, ապա ինձ ոչ միայն չես քննադատի, այլև կփորձես օգնել ինձ գտնել հանգստություն ու մարդավայել կյանքի հնարավորություն։ Քո տրամադրությունն այժմ, ինքնասպանության ցանկությունդ ու փորձերդ, առավել ևս ի ցույց են դնում ինքնակառավարմանդ կորուստը, ինչը վերադարձիս մասին միտքն անգամ անհնարին է դարձնում։ Ազատել ապրելիք տառապանքներից քո բոլոր հարազատ մարդկանց, ինձ, ամենակարևորը՝ քեզ, ոչ ոք չի կարող, ոչ ոք՝ բացի քեզանից։ Աշխատիր ողջ էներգիադ ուղղորդել ոչ թե ուզածդ ի կատար ածելու ուղղությամբ, օրինակ հիմա՝ իմ վերադարձի, այլ՝ ինքդ քեզ, հոգիդ խաղաղեցնելու համար, և այդպիսով կստանաս այն, ինչ ուզում ես»։
Երևանը ճանաչվել է աշխարհի հինգ ամենավարդագույն քաղաքներից մեկը
Ֆրանսիական Le Figaro պարբերականը հրապարակել է աշխարհի հազվագյուտ «վարդագույն քաղաքների» ընտրանին՝ այն վայրերի, որտեղ ճարտարապետությունը ներկված է վարդագույնի տաք երանգներով՝...