ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հերքել է ՀՀ ՊՆ-ի տեղեկությունը՝ թվիթերյան գրառմամբ հայտնելով, որ ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության որևէ պարեկ կրակոցի թիրախում չի հայտնվել։
«Մենք պարեկություն ենք կատարում Հայաստան-Ադրբեջան սահմանամերձ շրջաններում և զեկուցում ենք Բրյուսել ռազմական զարգացումների, այդ թվում՝ մեր պատասխանատվության գոտում կրակոցների դեպքերի մասին։»,- ասված է առաքելության էջում։
Այսօր ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ Ադրբեջանի ԶՈւ-ն Վերին Շորժայում կրակել է ԵՄ դիտորդների և նրանց ավտոմեքենայի ուղղությամբ։ Գերատեսչությունից տեղեկացրել էին, որ տուժածներ չկան։
Սյունիքում 2 անչափահաս մոլորվել և հայտնվել է Ադրբեջանի տարածքում․ ԱԱԾ
Հունիսի 6-ին՝ ժամը 01:20-ի սահմաններում, Սյունիքի մարզի Տեղ համայնքի երկու անչափահաս բնակիչ մոլորվել և հայտնվել է Ադրբեջանի տարածքում, հայտնել են...