Հուլիսի 29-ին Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Խնածախի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հայտնում է ՀՀ ՊՆ-ն։
«Հուլիսի 29-ին՝ ժամը 20:15-20:30-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Խնածախի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Խնածախը գտնվում է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում, Գորիսից մոտ 9 կմ հյուսիս-արևելք։