• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
28 Հուլիս 2025 04:48
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
No Result
View All Result

Ռիսկային գործոն չի եղել. ՊԵԿ-ը պարզաբանել է Ղրիմի կամուրջի վրա պայթած բեռնատարի մաքսազերծման գործընթացը

Իրավիճակը սահմանին,
13 Հոկտեմբեր 2022 19:39
ShareShareShare
Ռիսկային գործոն չի եղել. ՊԵԿ-ը պարզաբանել է Ղրիմի կամուրջի վրա պայթած բեռնատարի մաքսազերծման գործընթացը
telegram

ՊԵԿ լրատվության վարչությունը մանրամասներ է ներկայացրել Ղրիմի կամրջի վրա իրականացված պայթյունի հետ կապված մամուլի որոշ հրապարակումների վերաբերյալ։ 

«Ստորև ներկայացնում ենք «Գու Ար Ջի Գրուպ»  ՍՊ ընկերության կողմից համապատասխան ապրանքների ներմուծման և, այնուհետև, տարանցիկ հայտարարագրով ՌԴ տեղափոխման գործընթացի մանրամասն նկարագրությունը։

Նախ հարկ է նշել, որ 2022 թ-ի սեպտեմբերի 26-ին վրացական Փոթի նավահանգստում բուլղարական «BALTEX CAPITAL S.A.» կազմակերպությունից ուղարկված «Գու Ար Ջի Գրուպ»   ՍՊԸ (ՀՎՀՀ 06962573) անունով բեռի (22 տեղ, 22770 կգ) տենտով պատված բեռնատար տրանսպորտային միջոցի համար լրացվել է տրանսպորտային բեռնագիր (CMR): 2022  թ-ի  սեպտեմբերի 27-ին, ժամը 14:53-ին տենտով պատված բեռնատար ավտոմեքենան մուտք է գործել ՀՀ տարածք։ Բեռնատարի վարորդն է հանդիսացել Հայաստանի և Վրաստանի քաղաքացի Արթուր Թերջանյանը։

Բագրատաշենի մաքսային կետ-բաժնում սահմանված կարգով սեպտեմբերի 27-ին, ժամը 15:00-ին բեռնատարը կշռվել է, այնուհետև անցել ռենտգեն զննում։ Ռենտգեն զննման արդյունքում որևէ ռիսկային գործոն չի հայտնաբերվել, որից հետո ժամը 16:53-ին բեռը հայտարարագրվել է թիվ 05100033/270922/0049515 տարանցման հայտարարգրով «Գու Ար Ջի Գրուպ»  ՍՊԸ (ՀՎՀՀ 06962573) անունով՝ համաձայն տրանսպորտային բեռնագրի և ներմուծման հաշիվ-ապրանքնագրի տվյալների։ Հետագա ձևակերպումներն իրականացնելու նպատակով ընտրվել է Արարատյան մաքսատուն-վարչություն, «Ալյանս տերմինալ» ՍՊ ընկերության ժամանակավոր պահպանման պահեստ։ Դուրս գալով մաքսային տարածքից Border Cross համակարգում ժամը 17:00-ին կատարվել է համապատասխան ելքագրված նշումը: Տրանսպորտային միջոցը «Ալյանս տերմինալ» ՍՊ ընկերության ժամանակավոր պահպանման պահեստ է հասել 5 ժամ 46 րոպե անց՝ ժամը 22:46-ին։ 2022 թ-ի սեպտեմբերի 28-ին, ժամը 09:43-ին «Ալյանս տերմինալ» ՍՊ ընկերության ժամանակավոր պահպանման պահեստում 05100033/270922/0049515 տարանցման հայտարարագիրը ստացել է ավարտված կարգավիճակ: Այնուհետև, իրականացվել է մաքսային արժեքի ճշգրտում, իսկ 2022 թ-ի սեպտեմբերի 29-ին, ժամը 16:12-ին հայտարարատուի կողմից մաքսային մարմիններին բեռի փաստաթղթերը ներկայացնելուց հետո, «Ալյանս տերմինալ» ՍՊ ընկերության ժամանակավոր պահպանման պահեստում կատարվել է բեռի զննում։

Մասնավորապես, առանց ապրանքները բեռնատար տրանսպորտային միջոցից դատարկելու, ստուգվել է պոլիէթիլենային թաղանթի գլանափաթեթներից մեկի թաղանթի շերտայնությունը (ապրանքների ճիշտ դասակարգումը ըստ ԱՏԳ ԱԱ-ի ստուգելու նպատակով)։ ԱՏԳ ԱԱ ոչ ճիշտ դասակարգման հետ կապված խնդիրներ չեն հայտնաբերվել և 16:40-ին  մաքսային մարմնի կողմից կատարվել է ապրանքների բացթողում: 

Այս փուլից խնդրո առարկա ապրանքները ձեռք են բերել ԵԱՏՄ ապրանքի կարգավիճակ և հանձնվել է հայտարարատուի տնօրինությանը, սակայն բեռնատար տրանսպորտային միջոցը «Ալյանս տերմինալ» ՍՊԸ պահեստը չի լքել։ Առանց պահեստի տարածքը լքելու 2022 թ-ի սեպտեմբերի 30-ին ժամը 10:24-ին նույն հայտարարատուի կողմից ներկայացվել և գրանցվել է տարանցման հայտարարգիր 05100010/300922/0017152, որով նույն ապրանքը  Հայաստանից դեպի ՌԴ տեղափոխման համար «Գու Ար Ջի Գրուպ»   ՍՊԸ կողմից լրացվել է տարանցման հայտարարագիր (ստացող՝ ռուսական «Лидер» ООО)։ Տեղի է ունեցել ամենօրյա պրակտիկայում ԵԱՏՄ օրենսդրությամբ սահմանված պարզ գործընթաց։

Ապրանքները դեպի ՌԴ տեղափոխվել են վրացական նույն ավտոմեքենայով, վարորդը հանդիսացել է նույն անձը։ Տարանցման հայտարարագիրը ստացել է դեղին ուղի միջերեսային արտացոլում, քանի որ ապրանքի ԱՏԳ ԱԱ ծածկագիրը ընդգրկված է երկակի նշանակության հսկող ապրանքների ցանկում։ Մաքսային մարմնի կողմից ստուգվել է նաև երկակի նշանակության ապրանք հանդիսանալու կամ չհանդիսանալու վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթի առկայությունը։

Նշված պոլիէթիլենային շինարարական թաղանթի համար տարանցման հայտարարագրին կից ներկայացվել է «ՀՀ ԱԱՊ ԱՐՄԷՔՍՊԵՐՏԻԶԱ» ՍՊ ընկերության կողմից 30.09.2022 թվականին տրված փորձագիտական եզրակացությունը, որով հավաստվում է, որ տվյալ ապրանքը չի հանդիսանում երկակի նշանակության ապրանք: Հավաստիանալով դրանում՝ տարանցման հայտարարգիրը թույլատրված կարգավիճակը ստացել է 2022 թ-ի սեպտեմբերի 30-ին, ժամը 16:16-ին: 

Պետք է նշել, որ «Ալյանս տերմինալ» ՍՊ ընկերության ժամանակավոր պահպանման պահեստում մաքսային հսկողության ներքո ապրանքների գտնվելու ամբողջ ժամանակահատվածում տվյալ ապրանքները տեղափոխող բեռնատար տրանսպորտային միջոցը եղել է տեսախցիկի օբյեկտիվի տեսադաշտում: ՀՀ ներմուծման և դեպի ՌԴ տեղափոխման մաքսային գործընթացների մինչև ամբողջական ավարտն այն չի բեռնաթափվել, չի փոխաբեռնվել կամ լրաբեռնվել այլ ապրանքներով: 

Տրանսպորտային միջոցը Բագրատաշենի մաքսային կետ-բաժին է հասել 01.10.2022 թ-ի մոտավորապես ժամը 00:15-ին։ Ժամը 00:30-ի սահմաններում անցել է ռենտգեն զննում, որի արդյունքներով հաստատվել է այն նույն պատկերը, ինչը ստացվել էր ՀՀ ներմուծման ժամանակ իրականացված ռենտգեն զննման արդյունքում։ Ռենտգեն զննումից հետո՝ ժամը 00:38-ին, Բագրատաշենի մաքսային կետ-բաժնով ստացել է ելք մաքսային մարմնից կարգավիճակ: 

Տարանցման հայտարարգիրը Վերին Լարս մաքսային կետում ավարտված կարգավիճակ ստացել է 05.10.2022 թվականին։

Այսպիսով, վերը նշված բեռի Հայաստանի Հանրապետության մուտքի, մաքսային հսկողության, ռենտգեն զննման, մաքսազերծման, փաստաթղթային ձեւակերպման, արտահանման գործընթացները տեղի են ունեցել պատշաճ և օրինական կերպով, բեռի ֆիզիկական, ՀՀ մուտքի և ՀՀ-ից ելքի ժամանակ իրականացված ռենտգեն զննության ընթացքում որևէ ռիսկային գործոն չի հայտնաբերվել: 

Պահպանված են վերը նշված փաստերը հաստատող բոլոր փաստաթղթերի պատճենները, ինչպես նաև ռենտգեն զննող սարքի նկարները և տեսահսկման սարքերով արձանագրված շարժընթացը մաքսային հսկողության գոտիներում»,-նշվում է հաղորդագրության մեջ։

telegram
Tags: Ղրիմի կամուրջի պայթյունմաքսազերծումՊԵԿ

Առնչվող Նորություններ

«Զանգեզուրի միջանցքի» վարձակալությունից ԱՄՆ-ի տարեկան շահույթը կկազմի 50-100 միլիարդ դոլար․ Forbes

«Զանգեզուրի միջանցքի» վարձակալությունից ԱՄՆ-ի տարեկան շահույթը կկազմի 50-100 միլիարդ դոլար․ Forbes

18 Հուլիս 2025 18:30

Forbes-ի վերլուծաբան Գյունեյ Յըլդըզը խոսել է «Զանգեզուրի միջանցքն» ԱՄՆ-ի կողմից վարձակալելու իրական հեռանկարի մասին։ Ըստ հրապարակման՝ դա ԱՄՆ-ին կբերի միլիարդավոր...

Ադրբեջանական զինուժը մեծ հետախուզական աշտարակ է կանգնեցրել Նոյեմբերյանի սահմանագոտում

Ադրբեջանական զինուժը մեծ հետախուզական աշտարակ է կանգնեցրել Նոյեմբերյանի սահմանագոտում

15 Հուլիս 2025 11:59

Ադրբեջանական զինուժը Նոյեմբերյանի սահմանագոտում ավելի մեծ տարածք հետախուզելու նպատակով մեծ աշտարակ է կանգնեցրել, հայտնել է լրագրող Ոսկան Սարգսյանը՝ հրապարակելով աշտարակի...

Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան

Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան

23 Հունիս 2025 18:57

2025 թվականի ամառային զորակոչի մեկնարկի կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հունիսի 23-ին այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, հայտնում է...

Ներքին Հանդում ադրբեջանական կրակոցների հետևանքով բնակելի տուն է վնասվել. ՊՆ

Ներքին Հանդում ադրբեջանական կրակոցների հետևանքով բնակելի տուն է վնասվել. ՊՆ

20 Հունիս 2025 12:59

Հունիսի 20-ին՝ ժամը 08:00-09:00-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Ներքին Հանդ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով...

Կալանավորվել է Շենգավիթի նախկին թաղապետ Ռազմիկ Մկրտչյանը․ ԶԼՄ

Կալանավորվել է Շենգավիթի նախկին թաղապետ Ռազմիկ Մկրտչյանը․ ԶԼՄ

15 Հունիս 2025 11:08

Կալանավորվել է Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը, գրում է «Հայկական ժամանակը»՝ հղում անելով իր աղբյուրներին։ Հունիսի 10-ին Մկրտչյանը...

«Սահմանին հարաբերականորեն կայուն է, մտահոգիչ տվյալ չկա»․ փոխնախարարները՝ Սյունիքի վրա հնարավոր հարձակման մասին

«Սահմանին հարաբերականորեն կայուն է, մտահոգիչ տվյալ չկա»․ փոխնախարարները՝ Սյունիքի վրա հնարավոր հարձակման մասին

13 Հունիս 2025 15:17

Սահմանին իրավիճակը հարաբերականորեն կայուն է, և այս պահին որևէ մտահոգիչ տվյալ չունեմ, Ազգային ժողովում լրագրողներին հայտնել է Պաշտպանության փոխնախարար Արման...

Ավելին
  • Լուրեր
Լևոն Արոնյանը՝ «American Cap 2024» մրցաշարի գավաթակիր

Ես զգում էի իմ հանդեպ հարգանքի պակասը. Լևոն Արոնյան

28 Հուլիս 2025 00:42
ԱՄՆ-ն և ԵՄ-ն համաձայնության են եկել առևտրային համաձայնագրի շուրջ

ԱՄՆ-ն և ԵՄ-ն համաձայնության են եկել առևտրային համաձայնագրի շուրջ

28 Հուլիս 2025 00:24
Եվրոպայի պատանեկան բռնցքամարտի առաջնությունում Արտո Բաղրամյանը հաղթել է ադրբեջանցուն և նվաճել ոսկե մեդալ

Եվրոպայի պատանեկան բռնցքամարտի առաջնությունում Արտո Բաղրամյանը հաղթել է ադրբեջանցուն և նվաճել ոսկե մեդալ

27 Հուլիս 2025 23:30
Իսրայելի ահաբեկչական գործողության պատասխանն անխուսափելի է․ Իրանի ԱԳ նախարար

Իրանի արտգործնախարարն ասել է, որ Իսրայելը հունիսին մահափորձ էր պլանավորել իր դեմ

27 Հուլիս 2025 22:46
Ծանրամարտի պատանիների ԵԱ․ Ռաֆիկ Դարմոյանը և Նատալյա Սարգսյանը՝ բրոնզե մեդալակիրներ

Ծանրամարտի պատանիների ԵԱ․ Ռաֆիկ Դարմոյանը և Նատալյա Սարգսյանը՝ բրոնզե մեդալակիրներ

27 Հուլիս 2025 21:41
Յանա Եգորյանը նվաճել է սուսերամարտի աշխարհի առաջնության ոսկե մեդալը

Յանա Եգորյանը նվաճել է սուսերամարտի աշխարհի առաջնության ոսկե մեդալը

27 Հուլիս 2025 20:51
«Արցախ» ջազ նվագախումբը բացօթյա համերգ կտա Երևանում

«Արցախ» ջազ նվագախումբը բացօթյա համերգ կտա Երևանում

27 Հուլիս 2025 19:25
Ջրասուզակը ջրամբարից դուրս է բերել տղայի դին

Ջրասուզակը ջրամբարից դուրս է բերել տղայի դին

27 Հուլիս 2025 17:18

«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը կդառնա իր նախաձեռնությամբ ստեղծված քաղաքական ուժի ղեկավարը․ Նարեկ Կարապետյան

27 Հուլիս 2025 16:36
Մայր Աթոռում տեղի ունեցավ Կաթողիկոսական դամբարանի և մոմավառության աղոթասրահի բացման արարողությունը

Մայր Աթոռում տեղի ունեցավ Կաթողիկոսական դամբարանի և մոմավառության աղոթասրահի բացման արարողությունը

27 Հուլիս 2025 16:01
«Վարդավառն Իրական Հայաստանի ամենատոնն է». Նիկոլ Փաշինյան

«Վարդավառն Իրական Հայաստանի ամենատոնն է». Նիկոլ Փաշինյան

27 Հուլիս 2025 15:30
Ազատի ջրամբարում 16-ամյա տղա է խեղդվել․ ԶԼՄ

Ազատի ջրամբարում 16-ամյա տղա է խեղդվել․ ԶԼՄ

27 Հուլիս 2025 14:35
Իսրայելական բանակը Գազայի երեք բնակավայրերում մարտական գործողությունների ժամանակավոր դադար է հայտարարել

Իսրայելական բանակը Գազայի երեք բնակավայրերում մարտական գործողությունների ժամանակավոր դադար է հայտարարել

27 Հուլիս 2025 13:56
«Զանգեզուրի միջանցքը» ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից ղեկավարվող աշխարհաքաղաքական ծրագիր է․ Խամենեիի ավագ խորհրդական

«Զանգեզուրի միջանցքը» ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից ղեկավարվող աշխարհաքաղաքական ծրագիր է․ Խամենեիի ավագ խորհրդական

27 Հուլիս 2025 12:40
4 արծաթ, 3 բրոնզ․ պատանիների Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականի արդյունքները

4 արծաթ, 3 բրոնզ․ պատանիների Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականի արդյունքները

27 Հուլիս 2025 12:00
«Համերաշխություն չկա» և «խաղաղության հաստատում»․ քաղաքացիները՝ ՀՀ-ում կարևոր խնդիրների մասին

«Համերաշխություն չկա» և «խաղաղության հաստատում»․ քաղաքացիները՝ ՀՀ-ում կարևոր խնդիրների մասին

27 Հուլիս 2025 11:00
Եկեղեցականությունը հալածվում է այն ժամանակ, երբ դրսից կա եկեղեցին քանդելու, թուլացնելու ծրագիր․ Ռուբեն վարդապետ Զարգարյան

Եկեղեցականությունը հալածվում է այն ժամանակ, երբ դրսից կա եկեղեցին քանդելու, թուլացնելու ծրագիր․ Ռուբեն վարդապետ Զարգարյան

27 Հուլիս 2025 10:25
Փաշինյանն Էրդողանի հրավերով հունիսի 20-ին մեկնելու է Թուրքիա

Ով է հիշում՝ ինչպիսին էին Երևան-Բագրատաշեն մայրուղիները հեղափոխությունից առաջ․ Փաշինյան

27 Հուլիս 2025 10:12
«Վարդավառ». ծագումնաբանություն, արարողակարգ, տոնակատարություն

«Վարդավառ». ծագումնաբանություն, արարողակարգ, տոնակատարություն

27 Հուլիս 2025 09:30
Այսօր Հայաստանում նշում են ավանդական «Վարդավառը»

Այսօր Հայաստանում նշում են ավանդական «Վարդավառը»

27 Հուլիս 2025 09:00
Եղանակը Հայաստանում և Արցախում հոկտեմբերի 29-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 27-ին

27 Հուլիս 2025 07:36
Լևոն Արոնյանը՝ «American Cap 2024» մրցաշարի գավաթակիր
Սպորտ

Ես զգում էի իմ հանդեպ հարգանքի պակասը. Լևոն Արոնյան

28 Հուլիս 2025 00:42

ԱՄՆ դրոշի ներքո հանդես եկող հայ շախմատիստ Լևոն Արոնյանն հայտարարել է, որ «Հայաստանում ստեղծված իրավիճակում» ինքը նման հաջողության հասնել չէր...

ԿարդալDetails
ԱՄՆ-ն և ԵՄ-ն համաձայնության են եկել առևտրային համաձայնագրի շուրջ
Աշխարհում

ԱՄՆ-ն և ԵՄ-ն համաձայնության են եկել առևտրային համաձայնագրի շուրջ

28 Հուլիս 2025 00:24

Միացյալ Նահանգների և Եվրամիության միջև շրջանակային առևտրային համաձայնագիր կնքվել  հուլիսի 27-ին՝ սահմանելով 15% ներմուծման մաքսատուրք ԵՄ ապրանքների մեծ մասի վրա,...

ԿարդալDetails
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2025 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ