Մարսելի քաղաքապետ Բենուա Պայանը Հայաստան է այցելել, տեղեկանում ենք սոցիալական ցանցերում նրա գրառումներից:
X-ում արված գրառման մեջ նա հայտնել է, որ այցելել է հայ-ադրբեջանական սահմանի Պարույր Սևակ գյուղ՝ Խաչիկի առողջության, ինչպես Արցախից տեղահանվածների ընդունման կենտրոն։ Պայանը նշել է, որ դա «անչափ հուզիչ էր»:
«Մարսելն աջակցում է հայ ժողովրդին և խաղաղությանը: Հպարտությամբ և խոնարհությամբ վերահաստատեցի Մարսել քաղաքի լիակատար աջակցությունն այս սարսափելի հակամարտության զոհ դարձած մարդկանց և նրանց, ովքեր ամեն օր անձնվիրաբար օգնում են նրանց», – գրել է Պայանը:
2007թ. հոկտեմբերի 19-ին Հայաստանում ստորագրվել էր Երևանը և Մարսելը քույր քաղաքներ հռչակելու մասին համաձայնագիրը: 2025թ. փետրվարի 28-ին Պայանը սոցցանցերում գրել էր, որ «Մարսելն ու Երևանն այժմ քույր քաղաքներ են»: