Սույն թվականի ապրիլի 8-ին` տեղական ժամանակով ժամը 00:35-ին, Ադրբեջանում օջախի 10 կմ խորությամբ 3․3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, որը զգացվել է Գեղարքունիքում, հայտնել են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից։
«Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում, ինչպես նաև Սոթք և Կութ գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։
Փրկարար ծառայությունից տեղեկացրել են, որ էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ: