Հայ մարմնամարզիկներ Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանը, Համլետ Մանուկյանը և Մամիկոն Խաչատրյանը կմասնակցեն Աշխարհի գավաթի խաղարկության չորրորդ փուլին, հայտնել են Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայից։
Մրցաշարը կանցկացվի ապրիլի 7-14-ը՝ Խորվաթիայի Օսիջեկ քաղաքում:
Մարտի 23-ին Արթուր Դավթյանը ոսկե մեդալ էր նվաճել Թուրքիայի Անթալիա քաղաքում անցկացվող Աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլում։