Ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիայի Եվրոպական խորհուրդն Օլիմպիական չեմպիոն, բազմակի մրցանակակիր, աշխարհի քառակի, Եվրոպայի յոթակի չեմպիոն, Եվրոպական խաղերի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանին Եվրոպայի հունահռոմեական ոճի 2024 թվականի լավագույն ըմբիշ է ճանաչել, հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։
Եվրոպայի հունահռոմեական ոճի տարվա լավագույն մարզչի կոչմանն է արժանացել ԽՍՀՄ միջազգային կարգի սպորտի վարպետ, Հայաստանի վաստակավոր մարզիչ, հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը, հավելել են ֆեդերացիայից։
Ալեքսանյանը 2024-ի դեկտեմբերին Հայաստանի լավագույն մարզիկների շարքում էր։