Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հայտնել է, որ հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունը որոշել է ստանձնել ձերբակալված 80-անց տարեց կանանց պաշտպանությունը, ովքեր 15:00-ի սահմաններում ձերբակալվել են՝ «հօգուտ ընդդիմադիր թեկնածուներից մեկի ընտրախախտում կատարելու» կասկածով։
Քիչ ուշ նա հայտնել է, որ Շիրակի մարզային ոստիկանությունում նրանց թույլ չեն տվել այցելել ձերբակալվածներին, և այժմ տարեց կանանց տեղափոխում են Երևան։
Այսօր ավելի վաղ «Մեր քաղաքը» դաշինքն ահազանգել էր դաշինքի ավագանու անդամության թեկնածու Անահիտ Խալաթյանին և մեկ կնոջ առևանգելու մասին։ Բաբայանն ավելի ուշ հայտնել էր, որ նրանց ձերբակալել են Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները։ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի խոսնակ Մարինա Օհանջանյանն Armenia Today-ին հաստատել էր լուրը և նշել, որ նրանք ձերբակալվել են հանցանք կատարելու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով։
Գյումրիում և Փարաքար համայնքում մարտի 30-ին ավագանու արտահերթ ընտրություններ են։ Ավելի վաղ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել էր ավագանու թեկնածուի և այլ անձանց ձերբակալության մասին։ Փաստաբան Արսեն Բաբայանը գրել էր, որ ձերբակալվածների թվում է «Մեր քաղաքը» դաշինքի ավագանու անդամության թեկնածու Անահիտ Խալաթյանը։
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցում է 9 քաղաքական ուժ, կա քաղաքապետի 9 թեկնածու։ Նրանք են՝ ռեժիսոր և պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը, «Պատիվ ունեմ» խմբակցության անկուսակցական պատգամավոր Մարտուն Գրիգորյանը, «Մայր Հայաստան» դաշինքի թեկնածու Կարեն Սիմոնյանը, Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, «Եվրադաշինք» կուսակցությունների դաշինքից Լևոն Բարսեղյանը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից՝ Սարիկ Մինասյանը, «Դեմոկարտական այլընտրանք» կուսակցությունից՝ Արտյոմ Ղարաղազարյանը, «Հայաստանի աշխատավորական սոցիալիստական» կուսակցությունից՝ Արտյոմ Թումանյանը և «Ապրելու երկիր» կուսակցությունից՝ Կարեն Մալխասյանը։ Փարաքար համայնքի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի ցուցակը գլխավորում է Լյուդվիգ Գյուլնազարյանը, «Միասնություն» կուսակցությունների դաշինքի ցուցակը՝ Վոլոդյա Գրիգորյանը, «Ազգային առաջընթաց» կուսակցության թեկնածուն Դավիթ Մինասյանն է, իսկ «Կայունություն» կուսակցության թեկնածուն՝ Գոռ Սարիբեկյանը:
Փարաքարի ընտրություններում ՔՊ-ի ցուցակը գլխավորում է Լյուդվիգ Գյուլնազարյանը, «Միասնություն» կուսակցությունների դաշինքի ցուցակը՝ Վոլոդյա Գրիգորյանը, «Ազգային առաջընթաց» կուսակցության թեկնածուն Դավիթ Մինասյանն է, իսկ «Կայունություն» կուսակցության թեկնածուն՝ Գոռ Սարիբեկյանը: