Արարատի մարզի Երևան-Երասխ ավտոճանապարհի 45 կմ հատվածում Nissan մակնիշի և Ford Focus մակնիշի ավտոմեքենաների բախման հետևանքով 8 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, հայտնել է Shamshyan.com-ը:
Ըստ կայքի՝ դեպքը տեղի է ունեցել մարտի 12-ին՝ ժամը 19։30-ի սահմաններում։ Տուժածներից 2-ը տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն, 5-ը՝ «Վեդի» ԲԿ և 1-ը՝ Երևանի հիվանդանոցներից մեկը։
Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած «Վեդի» և «Արարատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկները, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։