ԱՄՆ-ն Ալեքսանդր Դարչիևին Ռուսաստանի նոր դեսպան նշանակելու վերաբերյալ նոտա է փոխանցել Ռուսաստանի Դաշնությանը , հայտնել է ՌԴ ԱԳՆ-ն:
«Ամերիկյան կողմը ագրեմանի հետ պաշտոնական նոտա է փոխանցել Ռուսաստանի ԱԳՆ Հյուսիսային Ատլանտիկայի դեպարտամենտի տնօրեն Դարչիևին ԱՄՆ-ում ՌԴ նոր արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու կապակցությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Փետրվարի 18-ին Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում մեկնարկել էին Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և ԱՄՆ պատվիրակությունների բանակցությունները, որոնք տևել էին ավելի քան 4 ժամ։ Ավելի ուշ ԱՄՆ պետքարտուղարությունն Ուկրաինայի հարցով ՌԴ-ի հետ ձեռք բերված 4 պայմանավորվածություն էր հրապարակել։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ ամփոփելով ռուս-ամերիկյան բանակցությունների արդյունքները, հայտարարել էր, որ ՌԴ-ն և ԱՄՆ-ն պայմանավորվել են հակամարտություն չհրահրելու, ինչպես նաև Վաշինգտոնում և Մոսկվայում դեսպանների շուտափույթ նշանակման շուրջ։