ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովին։ Կողմերը քննարկել են Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցը։
Նշում է, որ զրույցը տևել է գրեթե մեկուկես ժամ։ Ըստ խոսնակի՝ Թրամփը հանդես է եկել ռազմական գործողությունների արագ դադարեցման և խնդրի խաղաղ լուծման օգտին։
Պուտինն իր հերթին նշել է հակամարտության բուն պատճառներին անդրադառնալու անհրաժեշտությունը և համաձայնել է Թրամփի հետ, որ երկարաժամկետ կարգավորումը հնարավոր է հասնել խաղաղ բանակցությունների միջոցով։
ՌԴ նախագահը հրավիրել է ԱՄՆ նախագահին այցելել Մոսկվա։
Կողմերը քննարկել են նաև իրավիճակը Մերձավոր Արևելքում, Իրանի միջուկային ծրագիրը, Ռուսաստանի և ԱՄՆ-ի քաղաքացիների փոխանակման, ռուս-ամերիկյան տնտեսական հարաբերությունների հարցերը։
Թրամփն իր հերթին Պուտինի հետ զրույցն անվանել է «շատ արդյունավետ»։