«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պետ Արսեն Արզումանյանն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից, Armenia Today-ին հայտնել է Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը։
Արզումանյանը ՔԿՀ-ի պետ էր նշանակվել 2024 թվականի հունվարի 25-ին։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2024-ի դեկտեմբերի 5-ին աշխատանքից ազատել էր Քրեակատարողական ծառայության պետ Ամբակում Գրիգորյանին։ Հունվարի 7-ին այդ պաշտոնում նշանակվել էր ծառայության հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետ Ծովինար Թադևոսյանը։