Հանրապետության հրապարակում «Ղարաբաղ» երգողներն Իրանի քաղաքացիներ են, հայտնել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը։
«Հունվարի 30-ի երեկոյան համացանցում տարածված և լայն արձագանք գտած տեսանյութում պատկերված անձինք, իրականում, հանդիսանում են Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ»,- ասվում է հայտարարության մեջ։
Գերատեսչության տվյալներով՝ նշված անձինք Հայաստանի Հանրապետությունում են գտնվել 2024թ. դեկտեմբերի 30-ից մինչև հունվարի 3-ը:
ԱԱԾ-ն կոչ է արել զերծ մնալ իրականությանը չհամապատասխանող և չճշտված տեղեկություններ հրապարակելուց և մեկնաբանություններից:
Նախօրեին սոցիալական ցանցերում տարածված տեսանյութի վերաբերյալ օգտատերը նշել էին, որ նրանք, հնարավոր է, ադրբեջանցիներ են։