Հունվարի 19-ին Հայաստանը Թուրքիային է արտահանձնել Թուրքիայում կազմակերպված հանցավորության մեջ ներգրավված 2 անձի, հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։
«Արձագանքելով Ինտերպոլի Կարմիր ծանուցմամբ ներկայացված խնդրանքին` հունվարի 19-ին Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի, որոնք Թուրքիայում ներգրավված են եղել կազմակերպված հանցավորության մեջ»,- ասված է հայտարարության մեջ։