ՌԴ-ից Երևան թռչող Red Wings ավիաընկերության ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդի օդանավակայանում, հայտնել է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Արտակարգ իրավիճակների նախարարությանը։
Որպես վայրէջքի նախնական պատճառ՝ նախարարությունը նշել է օդորակման համակարգի անսարքությունը։ Գերատեսչությունը պարզաբանել է, որ Միներալնիե Վոդի-Երևան չվերթի ինքնաթիռում գտնվել է 86 ուղևոր և անձնակազմի 4 անդամ։ Միջադեպի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։