Դեբեդ գետի ջրի մակարդակը 20։00-ի դրությամբ՝ առավոտյան 8։00-ին դիտված մակարդակի համեմատ նվազել է 80 սմ-ով, հայտնում են Շրջակա միջավայրի նախարարությունից։
Նշվում է, որ ՀՀ-ում, ընդհանուր առմամբ, դիտվել է գետերի ջրի մակարդակի նվազում․ Ձորագետ գետում` 50 սմ-ով, Փամբակ գետում 30 սմ-ով, Տաշիր գետում 31 սմ-ով, Կիրանց գետում՝ 85 սմ-ով։
Աղստև գետում՝ Դիլիջան դիտակետում, ջրի մակարդակը ժամը 20։00-ի դրությամբ առավոտյան 8։00-ին դիտված մակարդակի համեմատ նվազել է 15 սմ-ով, իսկ նույն գետի Իջևան դիտակետում ջրի մակարդակն առավոտյան 8։00-ին դիտված մակարդակի համեմատ բարձրացել 65 սմ-ով։
Մայիսի 26-ին ՆԳՆ-ն հայտնել էր Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումների վերաբերյալ ստացած ահազանգերի մասին։ ՆԳՆ-ն տեղեկացրել է 3 զոհի մասին։ Հեղեղներն ավերածությունների պատճառ են դարձել, կան արգելափակված մեքենաներ։ Վարարել են Աղստև, Տաշիր գետերը, հորդառատ անձրև է եկել Երևանում։ Հեղեղների առաջացրած արտակարգ իրավիճակի կառավարման նպատակով վարչապետ Նիկոլ Փաշինյանն օպերատիվ շտաբ է ձևավորել։ Փաշինյանը մեկնել է աղետի գոտի։