Ռուսական 102 ռազմաբազայի զինվորականներն այսօր Գյումրիում զորավարժություններ կանցկացնեն, հայտնում է Գյումրու համայնքապետարանը։
«Գյումրիում տեղակայված ռուսական 102 ռազմաբազայից այսօր՝ հոկտեմբերի 4-ին, ժամը՝ 09:30-16:30-ն ընկած ժամանակահատվածում ռուսական 102 ռազմական բազայի զինվորական տարածքներում, զորքերի մարտունակության պահպանման համար անցկացվելու են զորավարժանքներ»,- ասված է հայտարարությունում:
Նշվում է, որ զորավարժանքներն ուղղեկցվելու են ձայնային ազդանշանով։ Համայնքապետարանը հորդորում է քաղաքի տարածքում կրակոցների ձայներ լսելիս խուճապի չմատնվել:
Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 26-ին
Հայաստանի մարզերի առանձին շրջաններում հուլիսի 26-ի կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ, հայտնում է...