• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
08 Հունիս 2025 19:15
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
No Result
View All Result

Գյուղում ծերերն են մնացել, բայց սա մեր տունն է, երջանիկ ենք, ո՞ւր գնանք. սահմանամերձ Ուժանիսն էլիտար բերքի է սպասում

Հայաստան,
03 Հունիս 2023 21:12
ShareShareShare
telegram

Սյունիքի մարզի Ուժանիս համայնքը Կապանից մոտ 11 կմ հյուսիս-արևելքում է: Գյուղում չկա խմելու և ոռոգման մշտական ջուր: Փոխարենը գյուղի միակ աղբյուրից բնակիչները հերթով ջուր են հասցնում ընտանիքներին: Քաղաքային իշխանությունը խոստացել է, որ հարցն առաջիկայում անպայման կլուծվի: Չնայած ամեն տեսակ դժվարությանը, տեղաբնակները, որոնք 26 ընտանիք են, գյուղը լքելու միտում երբեք չեն ունեցել:

Ուժանիսում չկան դպրոց և մանկապարտեզ, իսկ երեխաները տեղափոխվել են Կապանի կրթօջախներ: Գյուղում 56 բնակիչ է մշտական ապրում, իսկ ցանքատարածությունները 44-օրյա պատերազմից հետո կրճատվել են: Մոտ 50 հեկտարն այժմ չեզոք գոտում է:

Armenia Today-ի նկարահանող խումբը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության հետ այցելել է Սյունիքի մարզի Ուժանիս համայնք, որտեղ ԿԽՄԿ-ն իրականացրել է գյուղատնտեսության աջակցության ծրագիր:

15-20 տարի անմշակ հողերը մելորացիայի են ենթարկվել, որի շնորհիվ գյուղացիները կունենան հացահատիկ: Ծրագրի շնորհիվ 28 հեկտար հող է մշակվել:

«Երբ հողը 15-20 տարի չի մշակվում, այն քարանում է, դժվար է լինում մշակել կամ թփակալում է, ինչի հետևանքով մշակելու համար դառնում է ոչ պիտանի: Մելորացիայի նպատակն այն է, որ հողը խորը վար է արվում, փխրեցվում է, երկու անգամ կրկնավար է արվում և մաքրվում է մանր թփերից, որից հետո հողը դառնում է պիտանի հետագա մշակման համար՝ ցորենի և այլ բույսերի համար»,- ասում է ԿԽՄԿ տնտեսական անվտանգության թիմի անդամը:

Հողի մելորացիայի ծրագիրը բարեհաջող ընթանալու դեպքում,  հացահատիկից հետ կմշակեն նաև կաղամբ, գազար, ճակընդեղ: Մի քանի բնակիչ արդեն իսկ փոքր փորձարկում է սկսել:

22-ամյա Մարատը մոտ մեկ հեկտար հողակտոր ունի, որը չէր մշակվել ավելի քանի 10 տարի:

Ցորենի լավ բերք ստանալու ակնալիքները շատ են: Կլիմայական առումով աշունը նպաստավոր չի եղել, գարնան սկիզբը՝ նույնպես, բայց եթե հիմա անձրև լինի, կլիման մեղմ, ապա ցորենի բավարար պաշար կունենան:

«Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ծրագրի շահառու դարձանք, որից հետո հողամասը մշակեցինք: Քանի որ տարիներ ի վեր չէր մշակվել, անմխիթար վիճակում էր»,- նշել է նա։

Բնակիչներն ասում են, որ եթե լինի ճանապարհ, լինի ջուր, ապա ոչինչ չի խանգարի ավելի ամուր կառչել սեփական հողին ու տարածքին:

Այս կողմերում, առհասարակ, կյանքն ու պատերազմն ստիպել են մարդկանց չերազել շռայլությունների մասին: Փոխարենը՝ բոլոր երազանքները մեկ անուն են ստացել՝ խաղաղություն: Ուժանիսի բնակիչ Տիկին Սեդան հիշում է 90-ականները, որն ստիպել է հարմարվել այս կյանքին, իսկ իր 8-ամյա  թոռը՝ Մարտինը, 44-օրյա պատերազմը հիշելով՝ հարցնում է․ արդյոք այն ժամանակ էլ է կռիվը նույն ձևն ունեցել: Բայց դա չի խանգարում, որ նա չկտրվի մանկական երազանքներից:

Մանրամասները՝ տեսանյութում։

telegram
Tags: ՈւժանիսՍյունիքի մարզ

Առնչվող Նորություններ

Եղանակը Հայաստանում և Արցախում մայիսի 27-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հունիսի 8-ին

08 Հունիս 2025 07:36

Հայաստանի մարզերի առանձին շրջաններում հունիսի 8-ի կեսօրից հետո սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ, հայտնում է...

Եղանակը Հայաստանում և Արցախում մայիսի 2-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հունիսի 7-ին

07 Հունիս 2025 07:44

Հայաստանի մարզերի առանձին շրջաններում հունիսի 7-ի կեսօրից հետո սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ, հայտնում է...

Եղանակը Հայաստանում և Արցախում մարտի 19-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հունիսի 6-ին

06 Հունիս 2025 07:38

Հայաստանի մարզերի առանձին շրջաններում հունիսի 6-ի կեսօրից հետո սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ, հայտնում է...

Կառավարության նիստ՝ 05․06․2025թ․ (ուղիղ)

Կառավարության նիստ՝ 05․06․2025թ․ (ուղիղ)

05 Հունիս 2025 10:53

Եղանակը Հայաստանում և Արցախում մայիսի 27-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հունիսի 5-ին

05 Հունիս 2025 07:33

Հայաստանի մարզերում հունիսի 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Քամին հարավարևմտյան է՝ 2-5...

Հայաստանի և Ադրբեջանի անհայտ կորածների հարցերով հանձնաժողովների ներկայացուցիչները հանդիպել են. ԱԱԾ

Հայաստանի և Ադրբեջանի անհայտ կորածների հարցերով հանձնաժողովների ներկայացուցիչները հանդիպել են. ԱԱԾ

04 Հունիս 2025 10:17

Տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովների ներկայացուցիչների հանդիպում, հայտնել է ՀՀ ԱԱԾ-ն: Ըստ հաղորդագրության՝ քննարկման...

Ավելին
  • Լուրեր
Շաբաթվա աստղագուշակը՝ կենդանակերպի բոլոր նշանների համար

Շաբաթվա աստղագուշակը՝ կենդանակերպի բոլոր նշանների համար

08 Հունիս 2025 18:28
Ո՞րն է վիրավորանքի, զրպարտության հրապարակումները հեռացնելու օրինագծի նպատակը

Ո՞րն է վիրավորանքի, զրպարտության հրապարակումները հեռացնելու օրինագծի նպատակը

08 Հունիս 2025 17:30
Պարաբազկամարտի Եվրոպայի առաջնությունը հայ մարզիկները 15 մեդալ են նվաճել

Պարաբազկամարտի Եվրոպայի առաջնությունը հայ մարզիկները 15 մեդալ են նվաճել

08 Հունիս 2025 16:08
Երևանում կկայանա Symphony of Jazz համերգ

Երևանում կկայանա Symphony of Jazz համերգ

08 Հունիս 2025 15:10
Ցույցերի ֆոնին Թրամփի վարչակազմը Լոս Անջելես կուղարկի Ազգային գվարդիայի 2000 մարտիկի

Ցույցերի ֆոնին Թրամփի վարչակազմը Լոս Անջելես կուղարկի Ազգային գվարդիայի 2000 մարտիկի

08 Հունիս 2025 13:40
Աշոցքում բրուցելոզով վարակված կենդանիներ կան․ պատգամավոր

Աշոցքում բրուցելոզով վարակված կենդանիներ կան․ պատգամավոր

08 Հունիս 2025 12:15
«Ընտրակեղծիքի հիմնադիր», «պարտության սիմվոլ»․ Փաշինյանն ու Սիմոնյանը՝ Տեր-Պետրոսյանի մասին

«Ընտրակեղծիքի հիմնադիր», «պարտության սիմվոլ»․ Փաշինյանն ու Սիմոնյանը՝ Տեր-Պետրոսյանի մասին

08 Հունիս 2025 11:14
Տարադրամի փոխարժեքը մայիսի 17-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում հունիսի 8-ին

08 Հունիս 2025 10:47
Եղանակը Հայաստանում և Արցախում մայիսի 27-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հունիսի 8-ին

08 Հունիս 2025 07:36
Դևիդ Բեքհեմը կարժանանա ասպետական տիտղոսի. ԶԼՄ

Դևիդ Բեքհեմը կարժանանա ասպետական տիտղոսի. ԶԼՄ

07 Հունիս 2025 23:01
Լոս Անջելեսում բողոքի ցույցեր են սկսվել միգրացիոն ծառայության ստուգումների պատճառով

Լոս Անջելեսում բողոքի ցույցեր են սկսվել միգրացիոն ծառայության ստուգումների պատճառով

07 Հունիս 2025 22:27
Արձանագրվել է 45 հետցնցում․ ՆԳՆ-ն՝ երկրաշարժի հետևանքների և հետցնցումների մասին

Ծեծկռտուքի ընթացքում վայր է ընկել նկուղային հատված և մահացել․ ՆԳՆ-ն՝ Կոմիտասի պողոտայում տեղի ունեցածի մասին

07 Հունիս 2025 21:57
Կստիպենք աշխարհին լսել մեր երաժշտությունը․ Արամ Խաչատրյան

Կստիպենք աշխարհին լսել մեր երաժշտությունը․ Արամ Խաչատրյան

07 Հունիս 2025 21:02
Իտալիայում տեղի է ունեցել հանրահավաք՝ ի աջակցություն Գազայի

Իտալիայում տեղի է ունեցել հանրահավաք՝ ի աջակցություն Գազայի

07 Հունիս 2025 19:39
Շաբաթվա աստղագուշակը՝ կենդանակերպի բոլոր նշանների համար
Հասարակություն

Շաբաթվա աստղագուշակը՝ կենդանակերպի բոլոր նշանների համար

08 Հունիս 2025 18:28

Ձեզ ենք ներկայացնում հունիսի 9-ից 15-ի աստղագուշակը՝ կենդանակերպի բոլոր նշանների համար։ Խոյ Դուք, կարծես, ամենախաղաղ տրամադրությունը չեք ունենա հանգամանքների հետ...

ԿարդալDetails
Ո՞րն է վիրավորանքի, զրպարտության հրապարակումները հեռացնելու օրինագծի նպատակը
Էքսկլյուզիվ

Ո՞րն է վիրավորանքի, զրպարտության հրապարակումները հեռացնելու օրինագծի նպատակը

08 Հունիս 2025 17:30

ԿարդալDetails
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2025 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ